Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարելի է ենթադրել, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել նոր բացված հայ-ադրբեջանական սահմանը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիների մասին` Վաղարշակ Հարությունյանը նշել է՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ռուս սահմանապահների տեղակայման կամ թվաքանակի մասին այլ մանրամասներ պաշտպանության գերատեսչությունից չեն հաղորդում։

Հայտնի է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո տեղակայվել են Սյունիքում, ավելին՝ վերջերս կառավարությունը մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի հողամասեր անհատույց հատկացրեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ 20 օր առաջ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմաններին, ապա խորհրդային ժամանակներից սկսած մինչև հիմա դրանք պաշտպանել են հենց ռուս սահմանապահները․ «Կա  համապատասխան հայ-ռուսական համագործակցության համաձայնագիր։ Դա ժամանակին դիտվում էր որպես ԱՊՀ արտաքին սահման և Ռուսաստանն իր վրա էր վերցրել այդ սահմանների պահպանությունը, որը մեզ համար հսկայական նշանակություն ունի՝ նույնիսկ գոյության պահպանման իմաստով։ Եթե նույնիսկ անտեսենք այդտեղից եկող վտանգները, ապա սահմանների պահպանման տնտեսական ծախսերը հսկայական բեռ կլինեն Հայաստանի բյուջեի վրա։ Եթե ռուսական կողմը դա անում է, մենք պետք է ամենայն  հարգանքով ու երախտագիտությամբ ընդունենք այդ իրողությունը։ Նաև՝ երբեք չվնասենք դա։ Երբեմն ծալապակաս քաղաքական գործիչներ նույնիսկ պահանջում ենք, որ ռուս սահմանապահները հեռանան՝ առանց հասկանալու, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են լինեն։ Հիմա  եթե Պաշտպանության նախարարները խոսել են ռուս սահմանապահների տեղակայման մասին,  կարելի է  ենթադրել, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր բացված սահմանը Ադրբեջանի հետ Սյունիքով Նախիջևանով մինչև Տավուշ, որը հսկայական ծախսեր է ենթադրում, նաև  լուրջ ռազմագիտական ու մասնագիտական կարողություններ, որը Հայաստանի ներկայիս վիճակով մեծ դժվարություններ կհաղորդի։ Մնում է ենթադրել, որ խոսքը այդ սահմանի մասին է  գնացել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ռուսական կողմը ընդլայնում է  իր սահմանապահ գործառույթը ոչ միայն հայ-թուրքական, հայ-իրանական, այլ նաև նոր առաջացած հայ-ադրբեջանական հատվածում․«Որովհետև մինչև այս պատերազմը հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմանը ամբողջությամբ՝ մինչև Արաքս գետ, Նախիջևյանյան հատված ամբողջությամբ պահվել է  ՀՀ Զինված ուժերի կողմից»։

Գարիկ Քեռյանի խոսքերով՝ եթե դիտարկենք սահմանապահ գործառույթը, ապա ԵԱՀԿ ձևաչափում այդպիսի բան ո՛չ երբևէ քննարկվել է, ո՛չ էլ ԵԱՀԿ անդամ պետություններից որևէ մեկն է ցանկություն հայտնել, որ գա ու այդ գործառույթն իրականացնի․ «Դրանք հսկայական՝ միլիոնավոր, միլիարդավոր դոլարների ծախսեր են։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում նկատի ունենանք նաև Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին, ապա նրանք ոչ մի երկրում էլ սահմանապահ գործառույթ չեն իրականացնում։ Նույնիսկ իրենց դաշնակիցների սահմանների պահպանումը հենց այդ դաշնակից պետության պարտավորությունն է։ ՆԱՏՕ-ում ոչ մի երկիր մյուսի սահմանը չի պահում։ Կա կոլեկտիվ անվտանգության շատ կուռ համակարգ, բայց որ ասես, օրինակ, մի երկիր մյուսի սահմանապահ գործողության ծախսն իր վրա  է վերցնում՝այդպիսի բան չկա։ Եթե կոնկրետ սահմանապահության մասին ենք խոսում, ապա երբեք, ոչ մի անգամ 26 տարվա ընթացքում ԵԱՀԿ ձևաչափը դա չի շոշափել, քննարկել են ղարաբաղյան լուծման խնդիրները։Այն մարդիկ, որոնք ասում են՝ սահմանապահությունը դարձնենք քննարկման խնդիր, նրանք չարաչար սխալվում են։ Նույնիսկ եթե սահմանային լարվածություն լինի, նաև՝ ընդհարում, Աստված չանի պատերազմ՝  ԵԱՀԿ ձևաչափում դա կշարունակվի քննարկվել ևս 50 տարի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում