Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ այցելել է Շուշի, պատրաստվում են Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացել և այլն։ Կարող ենք ասել, որ Հայաստանը դուրս է մնացել աշխարհաքաղաքական զարգացումներից։
Շուշիում Ալիևը և Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»: Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթներն արձանագրված են հռչակագրում, և դրա ուղղությամբ գործնական քայլեր են արվելու:«Հռչակագիրը հենվում է Կարսի պատմական պայմանագրի վրա», ասել է Ալիևը։ Ի՞նչ է սա նշանակում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքագիտական գիտությունների պրոֆեսոր Հրաչյա Արզումանյանի հետ: