Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Թբիլիսին ու Երևանը մերժեցին․ «Մենք չունենք ռուս-թուրքական պայմանավորվածության զոհը դառնալու մտադրություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ով իր վերջին հայտարարություններում անընդհատ  խոսում է տարածաշրջանային խաղաղության, կայունության մասին անդրադարձել է իր երկրի արտգործնախարար Չավուշօղլուի առաջարկած  3+3 ձևաչափին։

Այն, հիշեցնենք, ուներ հետևյալ ֆորմատը՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջանային խնդիրներով՝ այդ թվում արցախյան հակամարտությամբ պետք է զբաղվեն հենց տարածաշրջանային երկրները և ոչ, օրինակ, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, որոնք Հարավային Կովկասից հեռու են։

Այժմ Էրդողանը նեղսրտել է, որ իրենց առաջարկած ֆորմատից հրաժարվել են Հայաստանն ու Վրաստանը։ Ռուսաստանը, նրա պնդմամբ, կողմ է արտահայտվել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով Էրդողանի հայտարարություններին նշեց․ «Այս պատկերը ստեղծվել  է այն պատճառով, որ 3+3 ձևաչափը՝ այն ձևով, որով ներկայացնում են Ռուսաստանն ու Թուրքիան ու դրան նաև սատարում է Ադրբեջանը, Հայաստանի ու Վրաստանի համար նշանակում է մինուս ինքնիշխանություն և նաև այդ ընդհանուր բանաձևը նշանակում է, որ այդ 3+3-ից մինուս են լինում Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։ Հետևաբար այս ամենի հանրագումարում շատ դրական է, որ Հայաստանն ու Վրաստանը դրան չեն համաձայնել»։

Ըստ Մեհրաբյանի՝ այդ բանաձևը պետք էր նաև Ռուսաստանին․ «Որովհետև Ռուսաստանին պետք էր, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները Կովկասից դուրս մնան և նա դա անի Թուրքիայի հետ դաշնակցելով, նաև սահմանափակի Հայաստանի ու Վրաստանի ինքնիշխանությունը։ Ամեն ինչ ավելի քան թափանցիկ է՝ թե ով ինչ է ուզում»։

Վրաստանը, ըստ մեր զրուցակցի, ուներ մերժելու մի քանի պատճառ և որից առաջինը հենց Ռուսաստանի առկայությունն է այդ ֆորմատում․ «Իսկ Հայաստանի պարագայում իհարկե այն է, որ մենք չունենք ռուս-թուրքական պայմանավորվածության զոհը դառնալու մտադրություն։ Այդ թվում՝ նաև մեր ինքնիշխանության կորստի հետ հաշտվելու միտք չունենք։ Ցանկացած բանաձև կարող է լինել միայն Եվրամիության ստանդարտների հիման վրա և այդ ամենը  պետք է  լինի ոչ թե այնպես, որ երեք մեծերը կարգվեն որպես նայող երեք փոքրերի նկատմամբ, այլ դա պետք է լինի հորիզոնական ու իրավահավասար։ Ընդ որում՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը սակարկելու, առևտրի քննարկման առարկա լինել չի կարող։ Այժմ պայքար է գնում, մենք էլ պայքարի այս ձևն ենք ընտրել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ի դեպ՝ ուշագրավ են նաև  այս թեմայի շուրջ պաշտոնական Թբիլիսիի գործողությունները։ Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զակալիանին հայտարարել էր, որ Վրաստանը չի կարող Ռուսաստանի հետ նույն ֆորմատում գտնվել և առաջարկել էր Թբիլիսիի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական չկարգավորված խնդիրների լուծման շուրջ։ Օրերս մենք ականատես եղանք, որ ԱՄՆ-ի և հենց Վրաստանի ջանքերով, Վրաստանի վարչապետի անմիջական աշխատանքի շնորհիվ հայ-վրացական սահմանով Հայաստան վերադարձավ 15 հայ ռազմագերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում