Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Հայաստանի շուրջ օղակը սեղմելուց առաջ տապալեցին հենց դա

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը վճռական են տրամադրված ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարցում և կաջակցեն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի բարեփոխումների ուղուն: Այդ միտքը արտահայտել են Եվրամիությունն ու ԱՄՆ, համատեղ Վեհաժողովի արդյունքում: Եվրամիության երկրների ղեկավարներն ու ԱՄՆ նախագահ Բայդենը Վեհաժողովի շրջանակում քննարկել են ԱՄՆ-ԵՄ հարաբերության հեռանկարը, հատկապես այն ֆոնին, որ հարաբերությունը բավականին լարվել էր Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում:

ԱՄՆ-ԵՄ Վեհաժողովի արդյունքում կողմերը հայտարարում են ԱՄՆ վերադարձի մասին, ինչը նշանակելու է նաև ԵՄ-ԱՄՆ հարաբերության կանոնավորում և վերադարձ արժեհամակարգային ընդհանուր պլատֆորմի: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Եվրամիության ու Նահանգների Վեհաժողովի արդյունքում արված հայտարարությունը ներառում է նաև Կովկասը, Կովկասի երկրները, նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը, որի վեց անդամներից երեքը հենց Կովկասի երկրներն են: Արևելյան գործընկերության ծրագիրը ներառում է հետխորհրդային վեց երկրներ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Հայաստան, Ադրբեջան: Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանը հետ է նրանցից, բայց առաջ է Բելառուսից և Ադրբեջանից:

2017 թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ գործընկերության համապարփակ համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 2021 թվականի մարտի 1-ին, Եվրամիության երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո: Սակայն, հատկանշական է այն, որ Հայաստանում այդ իրողությունը արժանացավ բավականին թույլ քաղաքական ուշադրության և անդրադարձի: Իհարկե հետպատերազմյան Հայաստանում օրակարգը և տրամադրությունները բոլորովին այլ են, այլ մարտահրավերներով թելադրված, ու Եվրամիության հետ համապարփակ համաձայնագրի ուժի մեջ մտնելու հանդեպ պասիվ վերաբերմունքը որոշակիորեն օբյեկտիվ է:

Մյուս կողմից սակայն, Հայաստանում սուբյեկտիվորեն թերագնահատվում է այդ խնդրի կարևորությունը անվտանգային միջավայրի կայունացման լայն համատեքստի տեսանկյունից: Ի վերջո, հարկ է նկատի առնել մի հանգամանք, որի մասին խոսել եմ բազմիցս: Հայաստանի շուրջ ռեգիոնալ պատերազմի օղակը սեղմելու գործընթացը սկսվել է կամ հանգուցային, վճռորոշ փուլ է մտել հենց Հայաստանի եվրաասոցացման գործընթացն ու 2013 թվականին նախատեսված դրա նախաստորագրումը արգելափակելով և Հայաստանին գիշերային հայտնի շրջադարձը պարտադրելով: Անվտանգությունը նյութա, ռազմա-տեխնիկական և միջավայրային լայն համալիր է, որի կարևորագույն դետալներ են ոչ միայն սպառազինության տեսակները, այլ նաև քաղաքական մեխանիզմները, որոնք ձևավորելու համար պահանջվում են տարիներ: 2013 թվականի գործընթացը տրամաբանական հանգրվանի հասցնելու դեպքում, դրա ռազմա-քաղաքական էֆեկտը Հայաստանի համար մեծ հավանականությամբ կարող էր տեսանելի լինել տարիներ անց, այդպիսով նպաստելով նաև Կովկասում ռեգիոնալ պատերազմի զսպման հնարավորության ընդլայնմանը, եթե ոչ ռիսկի ամբողջական զսպմանը: Ընդ որում, նենգափոխումից կամ թյուրըմբռնումից խուսափելու համար հարկ է նկատել, որ խոսքն այն մասին չէ, թե Եվրամիությունը ճանաչելու էր Արցախխի անկախությունը, այն էլ 12 հազար քկմ տարածքով: Խոսքն այն մասին է, որ խնդրի ռազմական լուծումը կբացառվեր ոչ միայն խոսքով, այլ ռեգիոնում շահերի բալանսավորվածության ավելի մեծ աստիճանով: Անկասկած, հետահայաց դիտարկումները ցանկացած դեպքում ստացվում են հիպոթետիկ, բայց ամբողջ հարցն այն է, որ պրակտիկայում հենց Եվրաասոցացման գործընթացից Հայաստանը ընդգծված կոպտությամբ կտրելով, առանց ռուս-թուրքական, եվրասիա-թյուրքական աքցանի ու օղակի մեջ, սեղմելով այն ոչ թե տարեցտարի, այլ ամսեամիս: Այդ ամենն անշուշտ անցյալ է, սակայն դեռևս կարևոր, քանի որ դրանից քաղած դասը մեզ պետք է տա ներկայի ու ապագայի համար արդյունավետության հնարավորությունները շոշափելու և ռիսկերը նվազեցնելու դաս: Այդ իմաստով, եթե Եվրամիությունն ու ԱՄՆ իրենց համար առաջնահերթ են դիտարկում նաև Կովկասի կայունությունը, Հայաստանի համար դա ողջունելի գործոն է:

Մյուս կողմից սակայն, շատ կարևոր է, թե ինչ քայլեր են դիտարկվում այդ կայունությունն ապահովելու համար, որովհետև դրանք պետք է լինեն գործնական և պարունակեն մի կողմից Կովկասի ժողովրդավարությունների ներուժը բարձրացնելուն ուղղված գործողություններ, քանի որ դրանք են երկու՝ ամբողջատիրական և սուլթանական ռուս-թուրքական ռեժիմների գլխավոր թիրախները, մյուս կողմից գործողություններ, որոնք այդ երկու ռեժիմներին կզսպեն իրենց քայլերի և հակագործողությունների կարողության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում