Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների երկրպագուները Լոնդոնի փողոցներում ծեծկռտուք են հրահրել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Շոտլանդիա խաղից հետո: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Լեսթերի հրապարակում հավաքված երկրպագուներին շրջափակել են ոստիկանները: Քաշքշուկի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են անգլիացի երկրպագուներն արտահայտում իրենց ատելությունը Շոտլանդիայի հանդեպ:
Շոտլանդիա – Անգլիա խաղին ներկա գտնվելու համար, որն ավարտվել է 0-0 հաշվով, Լոնդոն էր ժամանել շուրջ 20 հազար երկրպագու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացի երկրպագուները սուլոցներով են ընդունել խաղից առաջ Անգլիայի և Շոտլանդիայի ֆուտբոլիստների ծնկի իջնելու ակցիան, ինչն արվում է՝ ի պաշտպանություն հակառասիստական Black Lives Matter շարժման։