Sunday, 25 07 2021
00:00
Ջրի տակ անցած քաղաքի տեղում հայտնաբերվել է ռազմանավ
23:50
Հորդառատ անձրևները Շվեյցարիայում հեղեղել են շենքերը
«Ջարդիձոր» տարածքում ողբերգական վթարից մահացածներից երկուսը անչափահաս քույր և եղբայր էին
23:30
Բրիտանացիները հորդորում են ավելի քիչ միս ուտել՝ մոլորակը փրկելու համար
ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել.ՊՆ
23:10
Վատիկանը գաղտնազերծել է իր ունեցվածքն աշխարհում
23:00
Տարեց ամուսինները պատմել են երջանիկ ամուսնության գաղտնիքները
22:45
Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը
22:30
ԱՄՆ-ում քննարկում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
22:15
Բժիշկը պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը վարակում ուղեղը
Սևանա լճում մարդ է կորել
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
«Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին»
Առեղծվածային դեպք Տավուշի մարզում
Երիտասարդների ուսերին հսկայական պատասխանատվություն է դրված, նրանք պետք է լուծեն Հայաստանի ապագայի խնդիրը
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ը և ՎԱԶ-2101-ը. Opel-ն էլ հայտնվել է վերջինիս վրա
«Հարցի գինը». Մոսկվայի համար հիմնարար նշանակության հարց. Երևանի համար կձևավորվի՞ նպաստավոր միջավայր
20:45
Perseverance սարքը կյանքի նշաններ է փնտրում Մարսի վրա
Բայդենի հայտարարությունից հետո Պուտինին հրավիրել որևէ երկիր խիստ վտանգավոր է, կարող է ԱՄՆ-ն տվյալ երկրի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառի
20:15
Տիբեթի սառցաշերտերում հայտնաբերվել են գիտությանն անհայտ վիրուսներ
20:00
Ստեղծվել է աշխարհի ամենաբարակ մագնիսը
19:45
«Ին-Ֆա» թայֆունը կաթվածահար է արել Չինաստանի ափամերձ շրջանները
19:30
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
19:15
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
19:00
Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
18:30
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արմեն Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
«Ռուաստանը յուրահատուկ պետություն է, այստեղ յուրահատուկ մեթոդներով պետք է աշխատել»
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Ուժեր, որոնք չեն կարող պարտվել հունիսի 20-ին

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը ձևավորելու է Հայաստանի ներքաղաքական նոր քարտեզը կամ պատկերը, որ կգծի հասարակությունն իր քվեարկությամբ, կամ թեկուզ իր անտարբերությամբ, որովհետև կասկածից վեր է այն, որ հանրության մի զգալի մաս այդուհանդերձ չի մասնակցի ընտրությանը: Դա միանգամայն բնական է, բնորոշ բոլոր երկրներին ու իրավիճակներին: Մեծ հավանականությամբ, այդ պատկերը կամ քարտեզը իր բնույթով, իր դասավորվածությամբ, շատ քիչ առումով է լինելու երկարաժամկետ: Դա ևս բնական է, օբյեկտիվ:

Ակնառու է Հայաստանի համար առանցքային մի խնդիր: Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական որակ, սոցիալ-հոգեբանական նոր բազա և դրա վրա կառուցվող նոր քաղաքական միավոր, բեվեռ, որը կարտացոլի ժամանակակից աշխարհի իրողությունները և դրանք տեղայնացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում, միաժամանակ հայկական ապագան էլ կդարձնի համաշխարհային ապագայի հետ համադրելի, եթե ոչ դինամիկայի առումով համընթաց: Առայժմ, դրա փոխարեն մենք ունենք նախկին համակարգի և հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության պայքար, իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու շարժառիթներով, որը՝ պետք է ընդունել, տեսանելի կամ մոտ ապագայում լինելու է դոմինանտ: Իսկ իրապես նոր որակի քաղաքական ուժի, այդ ուժի թե սոցիալ-հոգեբանական, թե գաղափարական բազայի ձևավորումը երկարաժամկետ խնդիր է, որ պահանջելու է թե շոշափելի ռեսուրսներ, թե տևական աշխատանք:

Նկատենք, որ Հայաստանում նոր քաղաքական որակի հրամայականի պայմաններում, գրեթե զրոյականին մոտ է այդ որակի գաղափարական հենքի ձևավորումը: Միաժամանակ, ցավոք սրտի գրեթե զրոյական է նաև դրա սոցիալ-տնտեսական հենքի ձևւավորումը: Այս ուղղությամբ աշխատանքը համադրելի էր ընտրական գործընթացի հետ, մի շարք պատճառներով: Ըստ այդմ, Հայաստանում քաղաքական նոր որակի հավակնորդ, հայտ ներկայացնող ուժերի համար ընտրարշավը զուտ օրվա խնդիրներ լուծելու միջոց է, իսկ կայանալու խնդիրը նրանք պետք է լուծեն երկարաժամկետ ռազմավարական աշխատանքով: Եվ այդ աշխատանքի ունակությունն է նաև, որ դառնալու է ցուցիչ, չափիչ, թե տվյալ ուժը որքանով է Հայաստանի ներքաղաքական գունապնակին իրապես նոր և հաստատուն գույն ավելացնելու ունակ:

Հետևաբար, այդ ուժերը չունեն արտահերթ ընտրությանը պարտվելու հնարավորություն, եթե կարող ենք ձևակերպել այդպես, օգտագործելով «պարտվելու հնարավորություն» եզրը: Նրանք չունեն «պարտվելու հնարավորություն», որովհետև նրանց բուն խնդիրը ապագայում է, դինամիկայի մեջ, ընտրական գործընթացից դուրս: Նրանք կարող են պարտվել միայն ժամանակի ու տարածության, այլ ոչ թե արտահերթ ընտրության մեջ: Եվ այդ պարտությունից է, որ նրանք պետք է ձգտեն խուսափել, և ավելին՝ այդ դաշտում է, որ նրանք պետք է մշակեն հաղթանակի ռազմավարությունն ու ձգտեն հաղթանակի:

Արտահերթ ընտրության գործընթացը այդ ռազմավարական խնդրի համատեքստում կարող է ունենալ որոշակի «ծառայություն», այն իմաստով, որ ցույց կտա, թե նոր բովանդակության և որակի հայտ ներկայացնող, հավակնորդ քաղաքական ուժերն են, որ իրատեսական են գնահատում իրենց խնդիրն ու զերծ մնում կամ մնացել անիրատեսական ընտրական հավակնություններից, նաև վեր կանգնել անձնական հավակնություններից և մտածել առնվազն ավելի լայն: Ընդ որում, անկախ քվեարկության արդյունքից, գործընթացը արդեն իսկ հանրության համար որոշակիորեն ծառայել է իբրև ինդիկատոր, տալով ընդհանուր ուղենիշներ: Այս թեման ունի առարկայական և հանգամանալից ծավալման կարիք: Առանց նոր քաղաքական որակի և բովանդակության սոցիալ-հոգեբանական և գաղափարաբանական հողը ձևավորելու, հնարավոր չի լինելու հաջողություն ունենալ այդ գործում: Իսկ դրանում շատ էական է մի հանգամանք՝ հանրությունը, այն քաղաքացին, որին դիտարկում են հավակնորդները իբրև շահառու, պետք է դիտվի նաև որպես մասնակից, և ոչ թե ունկընդիր: Հայաստանի քաղաքացին ակնհայտորեն ձանձրացել է քաղաքականության ունկընդիր լինելուց, նրան պետք է հետաքրքրել մասնակցայնությամբ, կամ այլ կերպ ասած՝ քաղաքականության ներառականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում