Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի ձևավորմանն ուղղված իր ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայր ձևավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միջազգային քաղաքականության և միջազգային դիվանագիտության միջոցով ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրոդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին։ Կարող է հարց հնչել՝ բա ինչու՞ 2020 թվականի սեպտեմբերին այդ նույն մեխանիզմները չաշխատեցին։ Շատ պարզ պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ միջնորդները, ըստ էության, ունեին կոնսենսուս, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին և սա, ինչքան էլ խուսափենք դա ասել, պետք է արձանագրենք, որ երկար տարիներ տևած բանակցային ապաշնորհ գործողությունների արդյունք էր։ Եվ այդ պահին այդ իրադրության առաջ էինք և պետք է փորձեինք և փորձում էինք պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ անվտանգային ոլորտում համագործակցության հնարավորությունների օգտագործումը։

Իսկ ամենակարևոր կոմպոնենտը, ըստ Փաշինյանի, ՀՀ զինված ուժերի բարեփոխումներն է, «Առանցքային էությունը հետևյալն է, որ պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի։ Իմիջիայլոց, գիտեք, որ 2018 թվականին, նաև 2020 թվականի դրությամբ՝ մեր բանակի դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, միջին սպայական կազմում ահռելի մեծ թվով թափուր տեղեր են եղել։ Այսինքն՝ եղել է հաստիք, չի եղել սպա։ Ինչու՞, որովհետև աշխատավարձը և ծառայության պայմանները այնպիսին են եղել, որ այդ աշխատանքը մարդկանց համար գրավիչ ուղղակի չի եղել։

Երբ որ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին մտքով հասնում ենք սահման, սահմանին կանգնած զինվոր, բայց պետք է հասկանանք, որ զինվորով անվտանգությունը ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է։ Անվտանգությունը սկսվում է տնտեսությամբ, հարկային եկամուտներով, հանրությունը ինչքան բյուջե է գեներացնում, որպեսզի ծախսի անվտանգային կարիքների համար։ Երբ ասում եմ պրոֆեսիոնալ բանակ, դա ,իհարկե, շատ լավ է հնչում, բայց պրոֆեսիոնալ բանակ նշանակում է՝ զինվորից սկսած սպայից վերջացրած բարձր մասնագիտական պատրաստության և կրթության տեր մարդիկ։ 2018 թվականի դրությամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղերը ավելի շատ էին, քան դիմորդները։ Ինչու, որովհետև գրավիչ չէ։ Այսինքն՝ պետությունը, հանրությունը պետք է այնքան բյուջետային եկամուտ գեներացնի, որ ոչ միայն պատշաճ կրթություն ապահովի` սկսած զինվորից վերջացրած սպաներից, այլ նաև պատշաճ աշխատավարձ, և որ ավելի կարևոր է` սոցիալական երաշխիքների կուռ համակարգ։ Մենք այսօր ունենք զինված ուժերում գեներալներ, որոնք տուն չունեն, վարձով են ապրում։ Ինչպե՞ս կարող է զինվորը 25 տարի ծառայի հայրենիքին և տուն չունենա, գեներալը, գնդապետը մտածի, թե երեխու ուսման վարձը ինչպես է վճարելու և այլն և այսպես շարունակ»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագրային հստակ հարաբերություններ։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ վերջին 8 ամիսներին այդ հարցը տասնյակ անգամ եմ քննարկել, և Ռուսաստանը հստակ արձանագրել է իր դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի համար և այս դաշնակցային հարաբերությունները պետք է աշխատեն»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում