Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Լավ կառավարում» բառակապակցությունը ոչ մի առնչություն չունի ոչ Քերոբյանի և ոչ էլ կոռուպցիայի համաթվի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրել էր, որ «Տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի ամե­նավստա­­հելի ինդեքսը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսն է` cpi: Ըստ նախարարի՝  1999թ.-ին Հայաստանը այս ցուցիշով եղել է 80-րդը աշխարհում, 2008ին` 109-րդը, 2018-ին` 105-րդը, իսկ 2020թ.-ին` 60-րդը, ընդ որում 2019-2020 թվականներին աշ­խարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է։ <<Եւ լավ կառա­վարման արդյունքում` նախկինում տնտեսական աճն ապա­հովվում էր դղյակ­ներ կառուցելով, իսկ այժմ` դպրոցներ ու մանկապարտեզներ»,-գրել էր նախարարը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուք­յան գրառման վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեք։ Իսկապե՞ս Հայաստանը 2019-2020 թվականներին աշ­խարհում ամենամեծ դրական փոփոխություն գրանցած երկիրն է։

-Եթե կարճ, ապա ես որևէ ցանկություն չունեմ կարծիք հայտնել ինչ-որ մեկի հայտնած տեղեկության մասին, որը հասանելի է բոլորին, առավելևս, որ նման տեղեկությունը չի ուղեկցվում որոշակի, մասնագիտական մեկնաբանությամբ: Պարզ ասած, հետո ինչ, որ 2020 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով զբաղեցրել է աշխարհում 60-րդ տեղը: Ինչու եմ այդպես ասում: 2002 թվա­կանին որակավորման բարձրացման համար մեկնել էի Ճապոնիա: JICA-ի ծրագրով այնտեղ էին նաև Հարավային Կովկասի մյուս երկրների, Կենտրոնական Ասիայի երկրների ներկա­յացուցիչները, ընդհանուր առմամբ 8-ն էինք: Մի պրոֆեսոր հարցրեց. «Ձեր երկրներում կոռուպցիա կա՞»: Մի պահ խորհրդավոր լռություն տիրեց լսարանում: Հասկանալով, որ «քար­կապ ենք ընկել», ասաց. «Եթե հնարավոր է մեկ ծրարով բոլոր հարցերը միան­գա­մից լուծել, ապա լավ է» («մեկ պատուհանի» սկզբունք): Ասվածը, գուցե ճիշտ չընկալվի: Մի խոսքով սրանք «նուրբ հարցեր են:

-Այսինքն կոռուպցիայի ընկալման ցածր մակարդակը մտահոգի՞չ է:

-Ամենևին ոչ, դրա մասին չէ խոսքը: Խոսքը նրա մասին է, որ բաներ կան, որոնց մասին բարձրաձայնել չի կարելի: Կոռուպցիա բառն ինքնին «ուժեղ» բառ է և դրանով հնարավոր է մթագնել մեծաթիվ մարդկանց ուղեղները: Ժամանակին Իսրայելն ար­տահանել է…«կոռուպցիա» ու զարգացել: Ինչու՞ ժամանակին: Ընդամենը վեր­ջերս, արցախյան վերջին պատերազմի ժամանակ, Ադրբեջանը և իսրա­յելական ռազմարդյունաբերության որոշ ընկերություններ կոռուպ­ցիայի մեջ թա­թախվել էին զենքի և սպառազինությունների մատակարարման հարցում, իսկ մենք կոչ էինք անում Իսրայելին դադարեցնել մատակարարումները. «միամտություն, հետամնացություն, գավառականություն»: Բայց, դրա մասին ոչ ոք չի խոստովանի, չի գովազդի: «Լավ» օրինակ է նաև Հարավային Կորեան, որի ան­վա­նական ՀՆԱ-ն 2021 թվականին նախատեսվում է 1.8 տրիլիոն դոլար, մշտա­պես կոռուպցիոն սկանդալների մեջ է հայտնվում. բարձրաստիճան բազմաթիվ պաշ­տոն­յաների նկատ­մամբ, այդ թվում նախագահների, կիրառվել ու կիրառվում են պատժամիջոցներ: Դուք կգտնեք բազմաթիվ, գլոբալ բրենդ հանդիսացող ընկերություն­ներ, որոնց նկատմամբ հարյուրավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարի պատ­ժամիջոցներ են կիրառվել՝ բացահայտված կոռուպցիոն մեխանիզմներ կիրրառելու համար: Ձեր ասած «մտահոգիչը» վերաբերում նրան, թե այդ ինչպես է պատահել, որ համաշ­խար­­հային մասշտաբով ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաս­տանում, այն երկրում որի ոտքերը գնալով «ամպաշաղախ» են դառնում կո­ռուպ­ցիայի առումով, այսինքն՝ որը կոռուպցիայի ընկալման համաթվով 180 երկրնե­րի շարքում 2020 թվականին զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը ու ոչ մի ներդրող առանձնապես ոգևորված չէ ներդրումներ անել այսպիսի «դրախտային պայման­ներում»:

-Այսինքն, դուք համարում եք, որ դա ոչի՞նչ է ու ոչ մի բան չարժե՞:

Համենայնդեպս՝ դրա մասին են «խոսում» թվերը: Այսպես, ներկայացված գծապատկերներից երևում է, որ թեպետ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանն առաջընթաց է արձանագրել, այդուհանդերձ, ներհոսող օտարերկրյա ներդրումների աշխուժություն չի նկատվել:

Գծապատկեր 1. Հայաստանի աստիճանակարգն ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի (աղբյուր՝ https://tradingeconomics.com/armenia/corruption-rank)

Այս գծապատկեր մեկնաբանությունն այն է, որ 2020 թվականին, ըստ կո­ռուպ­ցիայի համաթվի, Հայաստանի աստիճանակարգը նվազել է, ինչը դրական է և ինչի մասին էլ ոգևորված ֆեյսբուքյան գրառում էր արել ձեր նշած անձնավորությունը: Բայց, ցանկալի կլիներ ներկայացնել նաև, թե դա ինչպես է ազդել երկրի տնտե­սական ակտիվության, ներդրումների, հատկապես ՕՈՒՆ-ների, ծավալների վրա: Մինչդեռ ներդրումների մասով, կարծես, դա ոչ մի նշանակություն չի ունեցել, ինչի մասին վկայում են գծապատկեր 2-ի տվյալները:

 

Գծապատկեր 2. Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում (աղբյուր՝ https://tradingeconomics.com/armenia/foreign-direct-investment)

Ներկայացված գծապատկերից երևում է, որ ՕՈՒՆ-ները նվազման կայուն միտումներ են դրսևորել, սկսած 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնա­ժամաից հետո: Նշված աղբյուրում հանդիպում ենք հետևյալ գրառմանը. «2020 թվականի չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ները Հայաստանում նվազել են 2.7 մլն դոլարով»: Անհարմար է, նույնիսկ, դրա մասին խոսելը: Ավելին, չնայած կոռուպ­ցիայի համաթվի դրական շարժընթացին, բավական մեծ անկում է նկատվել ապ­րանքային պաշարների մասով, ինչը ներկայացված է գծապատկեր 3-ում:

Գծապատկեր 3. Հայաստանի ապրանքային պաշարների փոփոխությունը (աղբյուր՝ https://tradingeconomics.com/armenia/changes-in-inventories)

Գծապատկերից երևում է, որ Հայաստանում ընկերությունների ապրանքների պաշարները 2021 թվականի առաջին եռամսյակում նվազել են 50 միլիարդ 91 միլիոն դրամով, ինչը մտահոգիչ է. փաստորեն, շրջանաու միջոցների առումով, այդքանով նվազել է կապիտալի կուտակումը:

Մինչդեռ, օրինակ, ներդրումների մասով Ադրբեջանում, 2020 թվականի 4-րդ եռամսյակում ՕՈՒՆ-ների աճի կազմել է 1.1 միլիարդ դոլարից ավելի, չնայած ըստ կոռուպցիայի համաթվի, Ադրբեջանը զբաղեցրել է 129-րդ հորիզոնականը: Այսինքն, կարծես, ներդրումներն ընդհանրապես չեն «վախենում» կոռուպցիայից:

 

-Բայց, կարծես, այս պարագայում ոգևորվելու առիթ կա. 1999 թվականի 80 –րդ հորիզոնականից Հայաստանն իջել է 60-րդը, էլ չասենք նախկինների ժամանակ, տարիներ շարունակ մեր երկիրը չէր իջնում 100-րդ հորիզոնականից ցածր: 

-Այո, աստիճանակարգերին նայելիս, դուք ճիշտ եզրահանգում եք կատարում: Բայց, այստեղ մի նրբություն կա. կոռուպցիայի ընկալում: Կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշվում է փորձագիտական գնահատականների, հանրային կարծիքի հարցման հիման վրա: Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով՝ կոռուպցիան սահմանվում է որպես «վստահված իշխանության չարաշահում՝ անձնական շահի համար»:

2020 թվականին, իրապես, Հայաստանի հայտնվելը 60-րդ հորիզոնականում, աննախադեպ էր անկախությունից ի վեր: Միաժամանակ դա կարելի է բացատրել , հանրության ընկալման տեսանկյունից: Պարզ ասած, եթե նույնիսկ, հանրությունն «իր աչքերով տեսնի», որ ներկա իշխանության ներկա­յացուցիչները «բեռնա­տար­ներով փողեր են կրում» կենտրոնական բանկի պահոց­ներից կամ բյուջեի փողերն են տանում, աջ ու ձախ փոշիացնում են պետական ունեցվածքը, միևնույն է չի հավատա, ինչպես որ արցախ­յան վերջին պատերազմում հազարավոր հայորդիների զոհվելը, Արցախի փաստացի կորուստը, ազերիների կողմից ՀՀ տարածքներով ասպատակելը որևէ ան­հանգստութ­յուն չեն առաջացրել: Այսինքն, եթե մարդն ինքն իրեն ներշնչի ու տրա­մադրի ոտաբոբիկ անցնել շիկացած ածխի վրայով, նա ոչինչ չի զգա:

Միայն մեկ, օրինակ, 2018-2020 թվականներին պետական հիմնարկների վերջ­նական սպառման ծախսերը տարեկան ավելացել են 100 միլիարդ դրամով: Վերջ­նական սպառման տարեկան միջինը ծախսերը կազմել են 834.7 միլիարդ դրամ, այսինքն՝ Քոչարյանից 4.6 անգամ ավելի, իսկ Սարգսյանից 56.1 տոկոսով ավելի: Հիմա, սա կոռուպցիոն ռիսկ պարունակու՞մ է, թե՞ ոչ: Անշուշտ պարունակում է, եթե նկատի ունենանք, որ վերջին երեք տարիներին պետական գնումների մեծ մասը կատարվել է առանց մրցույթի: Եթե սրա ընկալումը չկա, ապա բնական է, որ համաթիվը կբարելավվի, ինչի շնորհիվ էլ երկիրը կարող է ունենալ բարձր աստի­ճանակարգ:

Իսկ ինչ վերաբերում է «նախկինների» ժամանակին, ապա կոռուպցիայի ընկալման համաթվի վրա էական է եղել ներքաղաքական զարգացումների ազդե­ցու­թ­­յունը: Հանրային կարծիքի կամ ընկալման ձևավորման վրա էական ազդեցություն սկսեց գործել 2007 թվականին Համաժողովրդական շարժման առաջին կոնգրեսում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետևյալ հատվածը. «…Նկատի ունենալով, որ հասարա­կութ­յան համար ամենաանհանդուրժելի երևույթը կոռուպցիան է, ապա դրա դեմ պայ­քարը պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի մեր նախընտրական քարոզ­չության մեջ»։ Դրա արդյունքում, Հայաստանը 10 աստիճանով հետ գնաց, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից այնուհետև մարտիմեկյան իրադար­ձություններից հետո նկատվեց այդ միտման ուժեղացում, ինչի արդյուքնում Հայաստանը հայտնվեց 129-րդ հորիզոնականում: Այնուհետև սկսվեց որոշակի անկում տեղի ունենալ, իսկ 2013-2014 թվականներին կայունացավ 94-95 տեղերում: Ու, կրկին, ընդդիմադիր ուժերի բավական ագրեսիվ գործունեության ազդեցությամբ Հայաստանը նահանջեց՝ հասնելով 113-րդ հորիզոնական:

-Իր գրառման մեջ նախարար Քերոբյանը նկատել է, որ «լավ կառա­վարման արդյունքում` նախկինում տնտեսական աճն ապա­հովվում էր դղյակ­ներ կառուցելով, իսկ այժմ` դպրոցներ ու մանկապարտեզներ»։

-Թույլ տվեք չմեկնաբանել այդ միտքը, քանի որ ամբողջովին քաղաքա­կանությամբ է ներթափանցված: Բացի դրանից, «կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները» դժվար կլինի գտնել ու հաշվել: Իսկ ընդհանրապես «լավ կառավարում» բառակապակցությունը ոչ մի առնչություն չունի ոչ Քերոբյանի, ոչ էլ կոռուպցիայի համաթվի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում