Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաքին շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգնել են իրենց, ներկայացրել են խնդիրները, ոգևորել են պայքարի ընթացքում: Քոչարյանը նշեց, որ հիմա շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես են ապրում քաղաքացիները, ինչի կարիքը ունեն, ինչ խնդիրներ են կանգնած երկրի առջև:

«Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Ժողովուրդ ջան, նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ներկայացրեց չորս հիմնական խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև:

«Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու միջև, համերաշխության և թշնամանքի միջև: Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ հասցրել են այս տխուր իրավիճակին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց թիմն ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք:

Քոչարյանը կոչ արեց ստահել իրենց քաղաքական ուժին, տալ հնարավորություն՝ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը:

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և համակիրները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Երթը գլխավորեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում