«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՔԾ եւ ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Չարչյանին կողմից աշխատակիցներին սպառնալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մանակցելը հարկադրելը, որը կատարվել է, երկու կամ ավելի անձի նկատմամբ):
Այսօր ավելի վաղ Փաստերի ստուգման հարթակը հայտարարություն էր տարածել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը այսօր առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։