Հայաստանի հանրությանը պարտադրվել է ներկայի ու ապագայի չափման մի միավոր, որի ընթացքը ուղղված է ոչ թե առաջ, այլ հետ՝ անցյալ: Սա բոլորովին կապ չունի անցյալից եկած ամենաբարդ և աղաղակող, ընդհուպ կյանքեր արժեցած իրողությունների իրավա-քաղաքական գնահատականի, դրանց իրավական տիրույթում պատասխան տալու խնդիրների հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանի հետ: