Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ասեկոսեներ: Այդ մասին գրում է ТАСС-ը։
«Մենք այդ հարցը չենք քննարկել», – ասել է ՌԴ նախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Էրդողանը չի բացառել, որ Շուշիում Ադրբեջանի հետ ստորագրված հայտարարության շրջանակներում կարող է խոսք գնալ ադրբեջանական տարածքում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծման մասին։