Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Քոչարյանը ապրելակերպ է․ այդ 124 հոգին արեցին իրենց բարոյական նախընտրությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է երաժիշտ Վահան Արծրունին

Նախօրեին հարյուրից ավելի մտավորականներ կոչ են արել ընտրել Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ միայն նա կարող է այս վիճակից հանել երկիրը: Շատերը նշում են, որ սրանով լյուստրացիա տեղի ունեցավ, մյուս մասն էլ ասում ՝ ոչ մի անակնկալ չկար, նախկին իներցիան շարունակվում է, պարզապես այս անգամ ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանն են աջակցում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և արդյոք ձեզ դիմել են այս հայտարարությանը միանալու առաջարկով:

Ինձ ոչ ոք չի դիմել: Կարծում  եմ՝ այստեղ որոշակի չափորոշիչներ կան, որոնքուղղորդել են մարդկանց դիմելու կոնկրետ հասցեատերերին: Այդտեղ պատահական մարդ չկա, չկա մարդ, որը ենթադրենք այլ կարծիք ունենար կամ տատանվեր իր քաղաքական ընտրության մեջ: Այդտեղ որոշակի որակ է: Կան, մի կողմից շատ հարգված, մեծ վաստակ ունեցող մտավորականներ, որոնք իրենց ընտրությունը նոր չեն կատարել, որոնք դավանում են իշխանավարման այդ մոդելին, հետևաբար ցանկանում են նման մոդելի ներքո երկրում ապրել:

Օրինակ, այդ հայտարարությունը ստորագրած Մարտին Վարդազարյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք իր ոլորտում շատ հաջողություններ է տեսել, մշակույթի ոլորտում ինչ ակնկալել է, ստացել է: Ստացվում է, որ ամեն մեկը անհատական իր ստացած բարիքները հաշվի առնելո՞վ է միացել այդ ստորագրահավաքին:

Ես կրկնում եմ՝ իրենք բոլորը մոտիվացված են: Երբ ասում եմ՝ այդտեղ պատահական մարդ չկա, ես հենց դա նկատի ունեմ, որ բոլորն ունեն որոշակի մոտիվներ և այդ մոտիվներն այդ մարդկանց համար բավականին ծանրակշիռ են: Այստեղ աշխարհայացքի և քաղաքական դավանանքի խնդիր է, և նրանք սրան սպասում էին երկար տարիներ: Հիմա եկել է այդ պահը, որ իրենք վերջապես կարող են համախմբվել և իրենց պատկերացումը, քաղաքական ընտրությունն ու աշխարհայացքը ներկայացնել մեկ հայտարարության ձևով: Սա է ամբողջը:

Հատկանշական է, որ այդ ստորագրողներից որևէ մեկը «Մարտի 1»-ին ու դրանից հետո որևէ խոսք, որևէ ծպտուն չի հանել, մտավորականի ու քաղաքացիական կեցվածք չի ցուցաբերել, մինչդեռ հիմա հայտարարում են, թե այս իրավիճակում չեն կարող լռել: Սա ընտրովի մոտեցո՞ւմ է:

Երբ իրենց հետ խոսում ես, իսկ ես առիթ ունեցել եմ նրանցից մի քանիսի հետ զրուցելու, հիմնականում իրենց տրամաբանությունը հետևյալն է, որ իրենք ընտրություն են անում Նիկոլի և Քոչարյանի միջև: Նաև այս տրամաբանությունը կա: Ըստ  էության, Նիկոլն ամեն ինչ արեց, որ մարդկանց հասցնի այս ելակետին: Երբ երկու ծայրահեղ ու հակասական բևեռների արանքում է հայտնվում մարդը և ստիպված է ընտրություն անել այդ երկուսի միջև: Բայց այդ մոտիվացիան լուրջ չի քաղաքական հայտ ներկայացնելու, քաղաքական հայտարարություն անելու համար: Նման բացատրություն տվողները ցուցաբերում են նաև քաղաքացիական տհասություն:  Ես ինչո՞ւ եմ պնդում, որ այդտեղ պատահական մարդ չկա, որովհետև բոլորը հասուն մարդիկ են, բոլորը հսկայական ավանդ ունեն և մշակույթի, և գիտության մեջ և քաջ գիտակցում են  այդ հայտարարության նշանակությունը: Այսինքն այդ քաղաքական հայտարարության պատասխանատվությունն իրենք բոլորը կիսում են: Այստեղ երկրորդական, երրոդական շերտեր առաջ բերելու խնդիրը չկա, որովհետև այնտեղ բաց տեքստով շատ լակոնիկ ու հակիրճ գրված է՝ ինչի համար է դա արվում և ինչու են այդ ուժին սատարում:

Կարծում եք՝ այդ մտավորականներից բոլորի համար «Մարտի 1»-ը անտեսված ու մոռացվա՞ծ էր:

«Մարտի 1»-ին պետք է նախևառաջ բարոյական գնահատական տալ: Պատմական գնահատականն ուշանում է, մենք այդպես էլ չստացանք այս 30 տարվա քաղաքական և պատմաիրավական գնահատականը, և դա դեռ առջևում է:Հասարակության այսօրվա մոլորվածությունը բացատրվում է միայն դրանով: Այսինքն երբ դու սեփական  պատմությունդ չես ընկալում, չես նկարագրում միանշանակությամբ,  դու սկսում ես տատանվել և բնականաբար դառնում ես որոշակի մանիպուլյացիաների, ուղղորդումների ենթակա: Երբ որ դու հստակ ես գնահատում սեփական պատմությունը, բարոյական գնահատականն ես տալիս, դու չես տատանվում:  Ես ուրախ եմ, որ այս ցուցակն ի հայտ եկավ, որովհետև այդ 124 հոգին այլևս չեն տատանվում: Իրենք արդեն իրենց բարոյական նախընտրությունը  և գնահատականը տվեցին հօգուտ քոչարյանական մոդելի: Իսկ Քոչարյանն այսօր ավելի շատ բարոյական կատեգորիա է, քան քաղաքական: Քոչարյանը ապրելակերպ է, իշխանավարման մի տեսակ է, պետության հետ հարաբերվելու կոնկրետ բանաձև է, որը մենք տեսել ենք, որով անցել ենք և ինչի մասին հիշողությունը մեր որոշ համաքաղաքացիների մոտ պարզապես սրբվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում