Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Դանիայի սենսացիոն խաղն ու Վլադիմիեր Զելենսկու զանգը․․․

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ևս երկու հավաքականներ ժամանակից շուտ տիրացան 1/8-րդ եզրափակչի ուղեգրին։ B խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Դանիան մրցեց Բելգիայի հետ: Կոպենհագենում կայացած խաղի մեկնարկցի ընդամենը երկու րոպե անց Դանիան բացեց հանդիպման հաշիվը: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլերից մեկը խփեց Պոուլսենը: Ըստ վիճակագրության, առաջին կեսում հավասար պայքար էր ծավալվում:Երկրորդ կեսի մեկնարկին` 55-րդ րոպեին, Բելգիան հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը: Բելգիայի խաղում բեկում մտցեց Քևին դե Բրյունեն, ով փոխարինման դուրս գալով առաջ մղեց իր թիմին: Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն որը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, Դանիայի խաղը որակել է սենսացիոն:

«Մենք մեր բարձրության վրա չէին և ոչ այնքան դինամիկ խաղ ցուցադրեցինք: Պետք է անկեղծ լինել ու ընդունել սա:Հասկանում ենք, որ ցույց չտվեցինք այն խաղամակարդակը, որ մեզնից սպասվում էր, բայց սարսափելի ոչինչ չկա:Դանիայի հավաքականն ուղղակի սենսացիոն խաղ անցկացրեց: Սա լավ փորձություն էր, ու մենք որակավորվեցինք», խաղից հետո ասել է Լուակուն։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Բելգիան 3։0 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի նկատմամբ։ Այս խմբում Ռուսաստանն ու Ֆինլանդիան ունեն 3 միավոր, իսկ Դանիան երկու խաղում նույնքան պարտություն է կրել։ Ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար Բելգիային վերջին տուրում՝ Ֆինլանդիայի դեմ մրցավեճում բավարար կլինի նույնիսկ ոչ-ոքի արդյունքը։ Ռուսները՝ Դանիային հաղթելու պարագայում կհաղթահարեն խմբային փուլի արգելքը։ C խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Հոլանդիան և Ավստրիան: Ամստերդամի Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 11-րդ րոպեին Նիդերլանդներն առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դեպայը: Թիմն առաջին կեսում փորձեր կատարեց հետ բերել կորցրածը, սակայն` ապարդյուն: Թիմերն ընդմիջման գնացին «նարնջագույնների» նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի 67-րդ րոպեին Դումֆրիսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Ի վերջո, Նիդերլանդների ընտրանին հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչ: Առաջին տուրում հոլանդացիները՝ 3։2 հաշվով առավելության էին հասել Ուկրաինայի նկատմամբ։ Վերջինս իր հերթին երեկ 2։1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ և լուրջ նախադրյալներ ստեղծեց խմբային փուլի արգելքը հաղթահարելու։ Ի դեպ, այս հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին է զանգահարել այս երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ցանկանում եմ շնորհավորել երկրպագուներին այս մրցաշարում մեր հավաքականի առաջին հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալ ենք աջակցության համար։Նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգեց եւ հանդերձարանում շնորհավորեց թիմին։ Շատ հաճելի է, որ ամբողջ Ուկրաինան երկրպագում է մեզ։Հուզական խաղ ստացվեց։ Ցանկանում էինք, որ այն շուտ ավարտվեր։ Լավ խաղացինք, բայց որոշ դրվագներում կար նյարդայնություն»,- ասել է Շևչենկոն։ Այս ենթախմբում փլեյ-օֆի մյուս ուղեգրի համար վերջին տուրում կպայքարեն ուկրաինացիներն ու ավստրիացիները։ Չի բացառվում, որ ոչ-ոքի արդյունքի դեպքում երկու հավաքականներն էլ նվաճել 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում խմբային փուլի 24 հավաքականներից փլեյ-օֆ են դուրս գալու 16-ը։ Հիշեցնենք նաև, որ այս պահին Եվր-2020-ի ուղեգիր նվաճել են երեք հավաքականներ։ Բացի Հոլանդիայից և Բելգիայից ժամանակից շուտ խմբային փուլի արգելքը հաղթահարել էր Իտալիայի ազգային հավաքականը, որն ընգրկված է А ենթախմբում։ Առաջին տուրում Թուրքիային 3։0 հաշվով հաղթելուց հետո, իտալացիները երկրորդ տուրում նույն հաշվով առավելության էին հասել Շվեյցարիայի նկատմամբ։

Ինչևէ, բուքմեյքերներն այս պահին չեմպիոնի կոչման ամենաիրական հավակնորդ են համարում Ֆրանսիային։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 4․35 գործակից։ Անգլիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն դառնալու գործակիցը՝ 6 է։ Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատված է 6․5, իսկ Բելգիայի հաղթանակը՝ 7 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում