Եթե Քոչարյանը ընդունում է Գելափի արդյունքները, ապա ինչու՞ չի գալիս ուղիղ եթերում հանրության հետ խոսելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց Գեներալ-լեյտենանտ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 16-րդ համար Գագիկ Մելքոնյան:
Նրա խոսքով՝ ով լավ վճարում է Գելափին, նրա համար էլ արդյունքներ է հրապարակում․ հունիսի 20-ից հետո Գելափին հարցեր կլինեն:
Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ այս ընտրությունները որոշիչ են լինելու, ժողովուրդը հանձնելու է իր իշխանությունը, թե ոչ: