Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հունիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է առաջացնել լարվածության աճ», – ասել է Կրեմլի խոսնակը: