Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

2 օրվա տարբերությամբ ընտրություններ Հայաստանում ու Իրանում․․․ հնարավորությունների նոր դուռ՝ հարևան երկրների համար

Հունիսի 18–ին Իրանում նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի շուրջ 590 հավակնորդներից թեկնածուները 7-ն են՝ Սայիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզաին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, Մոհսեն Մեհրալիզադեն եւ Աբդոլնասեր Հեմաթին։ Իրանի 83 միլիոն բնակչության ավելի քան 60 միլիոնը քվեարկելու է նախագահի 7 թեկնածուներից մեկի օգտին։ Սա նախագահական 13-րդ ընտրությունն է ԻԻՀ–ում։ Գործող նախագահ, բարեփոխումների կողմնակից Հասան Ռոհանին չի մասնակցում ընտրություններին․պաշտոնավարման երրորդ ժամկետ երկրի բարձրագույն օրենքը չի թույլատրում։

Ի՞նչ կփոխվի Իրանի արտաքին և ներքին քաղաքական ուղենիշերում ընտրություններից հետո, որո՞նք կլինեն պատժամիջոցների բեռից ձերբազատվել փորձող Իսլամական պետության առաջնահերթությունները, ինչպիսի՞ն է հայ համայնքի մասնակցությունը և դիրքորոշումը նախընտրական ընտրապայքարում։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ Իրանի հայ համայնքը հստակ որոշում չունի․«Ամեն մարդ ինքն է որոշում,թե ում ընտրել։ Մանավանդ որ առաջադրված թեկնածուների վերաբերմունքը հայ համայնքի ու փոքրամասնությունների նկատմամբ միշտ էլ դրական է եղել, մարդիկ որևէ խնդիր չեն ունենում քվեարկելիս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ Իրանում ընտրությունների հետ կապված կա աշխուժություն․ «Իհարկե կորոնավիրուսն իր ազդեցությունն ունեցել է, երկրում մեծ հանրահավաքներ կա՛մ չեն եղել կա՛մ որոշ տեղերում են միայն եղել։ Արդեն այսօրվանից լռության օրն է, գովազդներն ու քարոզարշավը դադարել են, և մարդիկ սպասում են ընտրություններին։ Հավանականությունը մեծ է, որ այս ընտրություններում կհաղթի Ռաիսին։ Մի քանիսին արդեն հրաժարվել են ընտրապայքարից՝ հօգուտ նրա։ Հիմնական մրցակցությունը նրա ու Հեմաթիի միջև է, որն ավելի վաղ Կենտրոնական բանկի ղեկավարն էր։ Սպասում ենք արդյունքներին»։

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, ապա ըստ մեր զրուցակցի, ընտրություններից հետո երկկողմ հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն լինի․ «Պարզապես կարելի է ընդունել, որ նոր իշխանությունը կամրապնդվի ու նոր թափ կտա այդ հարաբերություններին։ Պատերազմից հետո մեծ վնասներ կային Իրանում։ Երկու օր առաջ իսլամական խորհրդարանի հետազոտական կենտրոնը մի հոդված-հետազոտություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ արցախյան պատերազմի ընթացքում Իրանը մեծ վնասներ է կրել։

Այստեղ հայտնվեցին Թուրքիան, Ադրբեջանը, որն իր պանթուրքիստական ծրագրերը պետք է շարունակի ընդլայնել, ինչը մեզ համար մեծ վնաս է բերելու։Նաև՝ արևմտյան երկրները, որոնք թշնամական վերաբերմունք ունեն Իրանի նկատմամբ և դա իրանական կողմին ընդհանրապես դուր չի գալիս։ Այսինքն՝ գնահատվեցին ոչ միայն տնտեսական վնասները, այլ նաև՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական պայմաններում Իրանի կրած վնասները»։

Հունիսի 20-ին ընտրություններ են սպասվում նաև Հայաստանում։ Երկու հարևան երկրներում ընտրությունների անցկացումից հետո ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, հարցին ի պատասխան, Քեշիշյանը պատասխանեց․ «Կարծում եմ երկու կողմի ընտրությունները առիթ կտան, որ նոր հայացքով ու նոր պայմաններում իրար հետ խոսեն։ Մեծ հավանականություն կա, որ Իրանում բարեփոխիչներից իշխանությունը կանցնի պահպանողականներին, ինչը նոր զրույցի դուռ կբացի։ Ես իմ աձնական կարծիքը կասեմ՝ Հայաստանում էլ կվերարտադրվեն իշխանությունները և դա թույլ կտա, որ ավելի ամուր հիմքերի վրա իրանական կողմի հետ խոսեն, ավելի երկարատև ու ռազմավարական ծրագրերի հիմք դրվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում