Հունիսի 17-ին` ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է երկհարկանի մարզադպրոցի տանիքի (ընդհանուր մակերեսը՝ 800 քմ) 650 քմ հատվածը։