Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 17-ին, ժամը 17:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորագավթի՝ ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Վ․ Շ․-ն (ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոմեքենայից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։
Այրվել է «Moskvich» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը ձեռքերի և դեմքի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։