Երեկ ժամը 19:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգու տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվականին» տեղեկացրին, որ հրդեհի արդյունքում այրվել է մեկ հեկտար խոտածածկ տարածք և ծառեր:
Մեզ վստահեցրին, որ հրշեջ մեքենաները ժամանակին հասել են դեպքի վայր և հրդեհը ժամանակին մարվել է ու այն չի հասցրել էլ ավելի վնասներ հասցնել Բուսաբանական այգուն:











































