Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Էրդողանն ու Ալիևը սկսում են Պուտինի հանդեպ ճնշման նոր ալիք

Էրդողանը հայտարարել է ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական օրակարգ Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հարցը դնելու մասին: Ընդ որում հատկանշական է, որ նա այդ հարցը բարձրացնում է Բայդեն-Էրդողան և Բայդենն-Պուտին հանդիպումներից հետո: Անկասկած է, որ Ադրբեջանոււմ թուրքական ռազմակայանի ստեղծումը ճնշում է Ռուսաստանի հանդեպ: Էրդողանն այդպիսով որոշակի դժգոհություն է ակնարկում Բայդեն-Պուտին հանդիպումի՞ց, թե՞ Էրդողանին այդ ճնշման հարցում ոգևորել է ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպումը:

Դժվար է ասել, սակայն փաստ է այն, որ Էրդողանը դնում է այդ ռազմակայանի հարցը, հայտարարում, որ դրա շուրջ կլինեն ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական քննարկումներ: Ընդ որում, Էրդողանի օրակարգը հատկանշական է մեկ այլ հայտարարության ֆոնին, որ հնչել էր ռուսական դաշտից, կապված այն բանից հետո, որ ՀԱՊԿ դռները բաց են Ադրբեջանի առաջ: Մոսկվան Բաքվի առաջ էր բերում օրակարգ այն համատեքստում,թե՝ իրենք օգնել են «վերադարձնել» տարածքները, Բաքուն էլ թերևս պետք է «վերադառնա» ՀԱՊԿ, որտեղից հեռացել էր ՎՈՒԱՄ ստեղծելու և միանալու համար: Չենք կարող բացառել, որ թուրքական ռազմակայանի հարցը Էրդողանին խնդրել է բարձրաձայնել Ալիևը, ՀԱՊԿ թեմայով ռուսական ճնշումներին հակազդելու համար:

Բոլոր դեպքերում ակնառու է, որ Էրդողանի Շուշի այցն ու այնտեղ ընդունված հռչակագիրը դնում է Կովկասում ՌԴ հանդեպ թուրք-ադրբեջանական ճնշման նոր ալիքի սկիզբ: Եթե Ռուսաստանը կայացնի այդ ճնշմանը Արևմուտքի հետ գործակցության գնալով հակազդելու ճանապարհով, ապա Հայաստանի համար այստեղ կարող է բացվել բավականին արդյունավետ քաղաքական օրակարգեր մշակելու և առաջ բերելու հնարավորություն: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը գնա ավանդական՝ Թուրքիայի հետ պայմանավորվելու ճանապարհով, ապա այստեղ անկասկած է, որ Հայաստանն իր օրակարգ պետք է բերի այլընտրանքային անվտանգային մեխանիզմների հարց, այլապես կարող է հայտնվել ռուս-թուրքական հաջող, կամ անհաջող առևտրի արանքում:

Բանն այն է, որ հաջող է այդ առևտուրը նրանց համար, թե ոչ, Հայաստանի համար այն որպես կանոն ավարտվում է մեծ կամ փոքր անհաջողությամբ:  Միևնույն ժամանակ, Հայաստանի համար իհարկե շատ կարևոր է այդ հանգամանքը զուգորդել Ռուսաստանի հետ աշխատանքով և համադրությամբ, որպեսզի դա իր հերթին չվերածվի ՌԴ հանդեպ ճնշման մեկ այլ ալիքի, սրելով Հայաստանի հանդեպ վախեր, ըստ այդմ ագրեսիա՝ առավել ևս այն պարագայում, երբ Էրդողանն ու Ալիևը անցնում են ճնշման նոր փուլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում