Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Այստեղ իրավաբանություն չկա. Բաքվում հայ ռազմագերիների ու դատապարտված անձանց հարցը քաղաքական լուծում է պահանջում

«Այդ դատավարությունները ձևական են և խսիտ խնրահարույց իրավունքի տեսանկյունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկած 14 հայ ռազմագերիների դատավարությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի դատարանում մեկնարկել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ պահեստազորայիններին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 5 տարբեր հոդվածներով (ահաբեկչություն, պետական սահմանը ապօրինի հատելը և այլն)։ Ադրբեջանի զինդատախազությունը պնդում է, թե զինվորականները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի վերջին, «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը» և «գրավել Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր», «մասնակցել զինված հարձակումների»։

Հայկական կողմի պնդմամբ՝ պահեստազորայինները իրականում գերեվարվել են այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Արա Ղազարյանի խոսքով՝ 14 հայ ռազմագերիների դատավարության գործը կարելի է զուգահեռ անցկացնել Բաքվում գերության մեջ հայտնված, ապա դատապարտված Կարեն Ղազարյանի գործի հետ։ Կարեն Ղազարյանի դեպքում էլ դատավարությունը անցկացվեց Բաքվում, որի վերաբերյալ մենք միայն 1.5 րոպեանոց տեսանյութ տեսանք համացանցում և վերջ։ Այսինքն այդ դատավարության ժամանակ ևս չէր գործում հրապարակայնությունը, մրցակցային դատավարության կարգը չէր պահպանվում.«Սրանք ֆունդամենտալ երաշխիքներ են, իսկ եթե այդ երաշխիքները չեն տրամադրվում, այդ դատավարությունը ինքնին անարդար է և լուրջ խախտումներով է ընթանում։ Նույնն էլ այս գործերը։ Ի վերջո Կարենը հայրենադարձվեց։ Դա էքստրադիցիա չէր։ Կարեն Ղազարյանը հայրենադարձվեց անհայտ ինչ-որ հիմքերով։ Դա քաղաքական լուծում էր։ Դա իրավական լուծում չէր և նույնն էլ կարող է այս գործերով լինել։ Այսինքն կարող են հիմա հայ ռազմագերիներին խնդրահարույց դատավարություններով դատապարտեն, ապա մի օր նրանք վերադարձվեն։ Իսկ որ այդ դատավարությունները խնդրահարույց են, դա միանշանակ է։ Չկա հրապարակայնություն, հարազատների հետ կապի հնարավորություն, մեղադրանիքց պաշտպանվելու կարևոր իրավունքն է ոտնահարվում։

Եվ պարզ է, թե ինչու դրանք չեն արվում։ Եթե այդ իրավունքները հարգվեն, ապա մեղադրանքը կփլվի։ Նրանց գործողություններում ահաբեկչություն չկա և չի կարող լինել։ Նրանք մասնակցել են ռազմական գործողությունների։ Հետևաբար դատավարությունից հետո էլ հարցը քաղաքական լուծում է պահանջում։ Իրավաբանություն այստեղ չկա, որ կողմերը իրավական լուծումով առաջնորդվեն»,-ասաց Ղազարյանը։

Իրավաբանն ասաց, որ Բաքվում դատավարության ավարտից հետո հայ ռազմագերիների ծնողները կարող են դիմել ՄԻԵԴ և միանշանակորեն նրանք կշահեն։ «Հնարավոր տարբերակներից մեկը դա է։ Բայց որ միանշանակ, սա լուրջ թերություններով ընթացող դատավարութուն է, դա հաստատ է։ Լուսանկարներում երևում է, որ 14 հոգի նստածեն դատարանի դահլիճում և նրանց շուրջ փաստաբաններ չկան, նրանք փաստաբանի հետ չեն շփվում, չեն խորհրդակցում։ Եվ սա վկայում է, որ դա բեմադրություն է։ Իրական դատավարությունն այդպես չի ընթանում։ Նրանցից յուրաքանչյուրի կողքին առանձին փաստաբան պետք է լիներ, նրանք չպետք է չեզոք լսողի դերում լինեին։ Մեղադրյալները դատավարության կարևոր ֆիգուրներից են և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը պետք է հարգվի։ Իսկ այստեղ դա չի արվում։ Այդ դատավարության ժամանակ մեղադրյալները չեզոք, լսողի դերում են, իսկ մնացածը մենք չենք տեսնում, քանի որ դատավարությունը հրապարակային չի»,-ասաց Ղազարյանը հավելելով, որ գուցե դատավարությունից հետո՝ ապագայում Ադրբեջանը որոշի համագործակցել ու այդ անձանց արտահանձնել։ Իհարկե, սա կլինի, հարցի իրավական լուծում, բայց Ղազարյանի խոսքով այս դատավարությունների, գերիների վերադարձի հարցի հիմքում ընկած է քաղաքական լուծում.«Այսինքն հնարավոր է մի օր հայտարարեն, որ այդ անձանց վերադարձնում են Հայաստանին՝ առանց որևէ իրավական գործընթացի։ Ի վերջո մի մոռացեք, որ Կարեն Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ը երկու պահանջ էր սահմանել՝ համագործակցել ՀՀ իշխանությունների հետո, որը չի եղել, և ապահովել կապի հնարավորություն ծնողների, հարազատների ու Հայաստանում իր փաստաբանի հետ, որը ևս չի եղել։ Այս ամենը ևս թույլ է տալիս պնդել, որ այդ դատավարությունները ձևական են»,-եզրափակեց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Խծաբերդի ուղղությամբ գերեվարված պահեստազորայիններից բացի՝ Բաքում քրեական հետապնդում է սկսել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի, Ալյոշա Խոսրովյանի, և պատերազմի ավարտից հետո Շուշիից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին նկատմամբ։ Վերջինս հունիսի 14-ին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում