Միասին մենք անցանք դժոխքի միջով և միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում դուք մեր հետ էիք, մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դևերը։ Հանրապետության հրապարակում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը։
«Եղան նաև այնպիսիք, ում հավատը սասանվեց, ում մոտ կասկած առաջացավ՝ արդյոք ճիշտ էր, որ մասնակցում էր 2018-ի հեղափոխությանը, արդյոք ճիշտ էր ինքը, որ Հայաստանում իշխանությունը պատվիրակում էր մեր քաղաքական ուժին, արդյոք մենք ենք, որ պետք է շարունակենք վարել մեր հայրենիքի ղեկը»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն ամենին, ինչ արել են երեք տարիների ընթացքում։ Նա նշեց, որ առաջին մեկ տարին չունեին խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար չունեին բարեփոխումներ անելու անհրաժեշտ գործիքները։