Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանն այլևս Արցախի հարցով ոչ մի վճռական ձայն չունի ։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Արտաքին Գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
Ընտրապայքարի ֆոնին մենք պարբերաբար հայտարարություններ ենք լսում, թե մենք գալու ենք ու բանակցությունների միջոցով վերադարձնենք Շուշին, Հադրութը։ Այս տեսակետը պարբերաբար հայտնում է Քոչարյանը։ Լևոն Տեր- Պետրոսյանն արձագանքել էր․ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Հադրութի ու Շուշիի վերադարձ, ուրեմն խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Իսկապե՞ս նման իրավիճակի հետ գործ ունենք։