Գերմանական Էսպելկամպ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ կին և մեկ տղամարդ է մահացել։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է WDR հեռուստառադիոընկերությունը։
Bild-ի տեղեկություններով՝ մահացել է մեկ մարդ, ևս մեկը լուրջ վիրավորվել է։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ կասկածյալին հաջողվել է թաքնվել։