Հունիսի 17-ին ամերիկյան մի քանի ավիաընկերությունների աշխատանքում գրանցվել են զանգվածային խափանումներ: Այդ մասին հաղորդել Է Downdetector պորտալը, որը հետեում Է ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին: Մասնավորապես, խոսքը American Airlines եւ Delta Air Lines ընկերությունների կայքերի մասին Է:
Downdetector-ի տվյալների համաձայն, American Airlines-ի կայքի աշխատանքում խնդիրներն սկսել են առաջանալ Երեւանի ժամանակով 08:32-ին: Բացի այդ, խափանումներ են տեղի ունեցել ավստրալական մի քանի բանկերի կայքերի աշխատանքում, որոնց թվում են ANZ-ը, Westpac-ը եւ Commonwealth Bank-ը:
Օգտատերերի մեծամասնությունը գանգատվում Է ինտերնետ-բանկի աշխատանքի հետ կապված խնդիրներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: