Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նախկին ՀՀԿ-ական իշխանության երեսից Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության. Վարդան Ղուկասյան

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ քարոզարշավի շրջանակներում Գյումրիում էր: Նա կատակել է, թե Գյումրին Ստեփանակերտից լավ գիտի: Նա նշել է, որ առաջին անգամ Գյումրի է եկել 1997 թվականին՝ որպես նորանշանակ վարչապետ ու այդ ժամանակ «Վիճակն այնպիսին էր, որ ինքն իրեն երդվել է փոխել քաղաքի դեմքը, վերականգնել այն»: «Այսօր, շրջելով քաղաքում, տեսա իմ նախագահության տարիներին կառուցված շենքեր և կարող եմ ասել, որ հիշում եմ յուրաքանչյուր շենք: Նույնիսկ կարող եմ ասել, թե որ շինության վրա որ շինարարներն են աշխատել»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հիմա հետ են գալիս այդ կիսատ գործը շարունակելու համար, գյումրեցիների կյանքը բարելավելու համար: Վստահ եղեք, որ երբ խոսում ենք Հայաստանի զարգացման մասին, խոսում ենք տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին: Ինձ համար հաճելի էր լսել, որ Գյումրին դառնում է տուրիստական ​​կենտրոն, եւ դուք իսկապես ունեք այդ ներուժը»,-ասել է Քոչաևյանը։

Ի դեպ, երեկ Գյումրի այցի ժամանակ զարմանալիորեն հարթակում չտեսանք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ավելի վաղ մեզ հետ զրույցում  հայտարարել էր, որ Քոչարյանին է սատարելու։ Ղուկասյանը, սակայն, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ակտիվ է եղել քարոզարշավի ժամանակ։

-Պարոն Ղուկասյան, ինչու հարթակում չէիք, Քոչարյանի կողքին։

-Բա չտեսաք, ես այնտեղ կանգնած էի, լրատվամիջոցներից մեկի տեսանյութում երևում եմ։

-Նկատի ունեմ հարթակում չէիք, Քոչարյանի կողքին չէիք։

-Ես հարթակներում չեմ լինում, չգիտեք, որ ես ասել եմ, որ  պատգամավոր չեմ ուզւոմ դառնալ։

Բայց հարթակում էր, օրինակ, Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով ևս ցուցակում չկա։

-Դա Գիզիրյանին պետք ա հարցնեք։ Ամեն մարդ իր ձևով, իր չափի մեջ է պայքարում։

-Դուք պասի՞վ ձևով եք կարծես աջակցում  Քոչարյանին։

-Շատ հարցեր կան, կապրենք կտեսնենք։

-Իսկ հնարավո՞ր է՝ Ձեր պասիվությունը պայմանավորված է Աշոտ Գիզիրյանի ֆակտրով։ Հայտնի է, որ Դուք իր հետ մեղմ ասած լավ հարաբերությունների մեջ չեք՝ սկսած Ձեր քաղաքապետության տարիներից։

-Չէ,չէ։ Գիզիրյանը հեչ կապ չունի, մենք իր հետ աշխատել ենք  շատ նորմալ։ Եվ հետո ես պասիվ չեմ։ Դուք չգիտեք, որ ես միշտ ակտիվ եմ։ Ես շատ ակտիվ մարդ եմ։ Չտեսաք, որ ներկաների մեծ մասն իմ  մտերիմներն էին։

Ոչ, Ձեր մտերիմներին ես անձամբ չեմ ճանաչում, բայց հարթակում, Քոչարյանի կողքին տեսա Գիզիրյանին։

-Դե  Գիզիրյանը պետք է հարթակումլիներ, նա մարզային շտաբն է ղեկավարում։ Գիզիրյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ընկերական։ Ու դա հեչ ոչ մի բանի հետ կապ չունի։

-Կարծես հավաքի մեծ մասին Երևանից էին  բերել ավտոբուսներով, Դուք ասում ե ք՝ Ձեր մտերիմներն էին։ Ինչպե՞ս հասկանանք։

-Երևանից, մարզերից բերված մարդ շատ քիչ է եղել, 1 տոկոս էլ  չի եղել։ Ամբողջությամբ, ամբողջ քաղաքը տեսել է, թե ինչպես ենք Սլաբոդկից  քայլելով ժողովուրդն էլ հետևից քայլելով գնացել ենք։

-Ուզում եք ասել՝ գյումրեցիները սատարո՞ւմ են Քոչարյանին։

-Միանշանակ։ Քոչարյանի օրոք կառուցվել է աղետի գոտին։

-Աղետի գոտին առ այսօր կառուցված չէ։

-Բայց Քոչարյանից հետո առ այսօր մեկ բնակարան չի կառուցվել։ Միայն 23 միլիոնի վարկով ասֆալտ է արվել, որը խայտառակություն է։ Ես չգիտեմ ուրիշ մի օրինակ, որ վարկով ասֆալտ անեն։ Ո՞վ է  նման բան տեսել․

-Նախկին ՀՀԿ-ական իշխանության ժամանակ ասֆալտապատումը իրականացվում էր բացառապես վարկային միջոցներով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում։

-Նախկին ՀՀԿ-ական իշխանության երեսից էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։

Պարոն Ղուկասյան, Քոչարյանը արդեն տարբեր հարցազրույցներում իրեն սատարողներին պաշտոն է խոստանում։ Ձեզ ինչ պաշտոն է  խոստացել իրեն սատարելու դիմաց։

-Ես  գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին նման բան չի խոստացել։

Նա արդեն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում, օրինակ, Կարեն Կարապետյանը բարձր պաշտոն կզբաղեցնի:

-Իրեն ճանաչելով չեմ հավատա, որ ինքը որևէ մեկին պաշտոն խոստացած լինի և նմանատիպ հարց, խոսակցություն մեր միջև չի եղել։ Եվ ես էլ չեմ ուզւոմ ոչ մի տեղ աշխատեմ, ոչ մի պաշտոն զբաղեցնեմ։

Ուղղակի միշտ ասել եմ, որ Քոչարյանը եթե թեկնածությունը դնի, ես իրեն կսատարեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում