Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Թուրքիան կրկին ցավոտ ապտակ ստացավ, իսկ Իտալիան․․․

Թուրքիայի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ չոր պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում, գործնականում զրկվելով փլեյ-օֆում հայտնվելու հնարավորությունից։ A ենթախմբի երկրորդ տուրում թուրքերը 0։2 հաշվով զիջեցին Ուելսին։Առաջին կեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, սակայն իր առիթն առաջինն օգտագործեց Ուելսի ընտրանին: 42-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռամզին: Երկրորդ կեում թուրքերը տարածքային առավելություն ունեին, սակայն գրոհների վերջնամասում հստակություն չկար: 61-րդ րոպեին Թուրքիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Ուելսի ընտրանու ավագ Գարեթ Բեյլը: Հանդիպման ավելացված ժամանակում Ուելսը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոբերտսը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Թուրքիան 0։3 հաշվով զիջել էր Իտալիային, իսկ Ուելսը, ոչ-ոքի 1։1 էր խաղացել Շվեյցարիայի հետ։ Երեկ Իտալիան նույն 3։0 հաշվով հաղթեց Շվեյցարիային ժամանակից շուտ նվաճելու 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 18-րդ րոպեին Իտալիան կարող էր առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կելինիին ձեռքով գնդակն ուղարկել էր մրցակցի դարպասը:

Մրցավարները չհաշվեցին գնդակը: Բայց Իտալիան րոպեներ անց, այնուամենայնիվ, կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 26-րդ րոպեին աչքի ընկավ Լոկատելին: Երկրորդ կեսում իտալացիները պահպանեցին իրենց տարածքային առավելությունը և 52-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Լոկատելին: Խաղի ավարտին Իտալիան խփեց նաև երրորդ գնդակը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Իմոբիլեն: Գերազանց արդյունքից զատ իտալացիները կրկին աչքի ընկան բալանսավորված և գրագետ խաղով։ Իտալիան այս առաջնությունում ցուցադրում է բոլորովին նոր՝ դիտարժան ֆուտբոլ։ Չունենալով ընդգծված առաջատարներ այս հավաքականը դավանում է թիմային խաղ, որը զուգորդվում է նաև անհատական՝ տեխնիկական լուծումներով։ Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ստեղծել է հարթություն¸որը լայն հնարավորություն է տալիս ֆուտբոլիստներին դրսևորվելու։ Երեկվա հանդիպման հերոսը իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Լոկատելին էր։ «Լոկատելին բացառիկ խաղ ցուցադրեց։ Կիսապաշտպանի համար հեշտ չէ երկու գոլ խփել։ Առաջին գոլը հրաշալի թիմային գործողության արդյունք էր, իսկ երկրորդը վճռվեց անհատական վարպետությամբ։ Ամբողջ թիմը բարձրության վրա էր։ Հինգ օրում երկրորդ հանդիպումն էր, ինչը կրկնակի հաճելի է դարձնում այս արդյունքը։ Մենք լավ խաղացինք, բարդ հանդիպում էր։ Շվեյցարիան ուժեղ եւ ֆիզիկապես ամուր թիմ է։ Որոշակի խնդիրներ ունեինք սկզբում, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց եւ արժանի հաղթանակ տարանք։ Տղաները գերազանց աշխատանք կատարեցին։Միշտ պետք է հավատալ, որ ամեն գրոհը կարող է ավարտվել գոլով։ Հենց այդպես տեղի ունեցավ, երբ Լոկատելին փոխանցում կատարեց Բեռարդիին եւ զուգահեռ առաջ գնաց դարպասի ուղղությամբ»,- խաղից հետո ասել է Մանչինին Ի դեպ, վերջինիս գլխավորած հավաքականը մոտ է պատմական արդյունք գրանցելուն։

Իտալացիները երեկ անպարտելիության շարքը հասցրեցին 29 հանդիպման: Սա թիմի պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է:Ռեկորդը սահմանվել է 1935-1939 թվականներին, երբ Իտալիան Վիտտորիո Պոցցոյի գլխավորությամբ 30 խաղում անընդմեջ անպարտելի է: Ինչևէ, ամփոփելով A ենթախմբում տիրող իրավիճակը կարող ենք ասել, որ Իտալիան օբյեկտիվորեն արժանի է առաջին հորիզոնականին։ Այս հավաքականը մի գլուխ ավելի բարձր է մյուս երեք թիմերից։ Խմբային փուլի վերջին երրորդ տուրում Իտալիան մրցելու է Ուելսի հետ և նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում դուրս ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ Ի դեպ, ոչ-ոքի խաղալու դեպքում անկախ Շվեյցարիա-Թուրքիա հանդիպամ արդյունքից խմբում երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի Ուելսի հավաքականը։ Այս արդյունքն ինչ խոսք ձեռնտու է թե Ուելսին և թե Թուրքիային։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ այս հավաքականները առաջնորդվելով արդար խաղի կանոններով այսպես ասած չեն խաղա ոչ-ոքիի համար։ Ինչ վերաբերվում է Շվեյցարիայի և Ուելսին, ապա այս հավաքականները ակնհայտորեն թույլ են և չեն կարող լուրջ հավակնություններ ունենալ։

Խոսքը վերաբերվում է հատկապես Թուրքային։ Երբեմնի արգեսիվ և ինչ-որ տեղ կոշ ֆուտբոլ ցուցադրող հավաքականը այսօր նման է անկարող խաղացողների մի խմբի որոնք երկրորդ խաղում անընդմեջ ցավալի ապտակ ստացան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում