Չինաստանն ուղեծիր է արձակել «Շենչժոու-12» տիեզերանավը՝ երեք տիեզերագնացով։ Տիեզերանավն ուղեծիր դուրս բերելու համար գործի է դրվել CZ-2F հրթիռակիրը։ Արձակումը հաջող է եղել, հայտնում է ТАСС-ը։
Հրթիռակիրն արձակվել է հարթակից, որը տեղակայված է Գանսու նահանգի և Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի սահմանին։ Նշվում է, որ տիեզերագնացներն ուղարկվել են Չինաստանի ուղեծրային կայան։
Երբ ուղեծրային կայանը սկսի նորմալ ռեժիմով աշխատել, նախատեսվում է մեծացնել միջազգային համագործակցությունը։
The launch of #Shenzhou12 was described "as smooth as floating clouds and flowing water". pic.twitter.com/V0uqnThdht
— Hua Chunying 华春莹 (@SpokespersonCHN) June 17, 2021