«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 16.06-ին այցելել է Վանաձոր, որտեղ անցկացվել է նախընտրական հավաք։
Հավաքին ելույթ են ունեցել Դաշինքը ներկայացնող Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արշակ Սադոյանը, Գևորգ Մանուկյանը և Խաչիկ Մանուկյանը։ Ընտրողներին ներկայացվել են «Ազատ Հայրենիք»-ի ծրագրային նպատակները և Հայաստանի առջև ծառացած ծանրագույն խնդիրների հաղթահարման ուղիները։
«Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայություն