«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավարտեց երթը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում։ Քայլերթը գլխավորում էր կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը քաղաքացիներին հունիսի 17-ին, ժամը 20:00-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ համապետական հանրահավաքի:
«Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ սպասում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու քաղաքացիական կամքի միասնությունը Հայաստանի Հանրապետությունում: Արձանագրելու, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,-ասաց Փաշինյանը:
Վերջում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: