Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հադրութի մասին Քոչարյանի հայտարարությունը նախընտրական հնարք է, նա ոչ մի ծրագիր էլ չունի. Մեզ «կիսով չափ» ղեկավարներ պետք չեն

Նախընտրական իր հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե մեծ վստահություն ունի Հադրութը վերադարձնելու հնարավորությունների մեջ, իսկ Շուշին վերադարձնելու գործում վստահ է կիսով չափ:

«Այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է, և դրա համար կան համապատասխան փաստարկներ»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ դա կարող է տևել երկու տարի:

Այս առնչությամբ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քոչարյանի հայտարարությունները նախընտրական հնարք համարեց. «368 կամ 369 տոկոսով նախընտրական հնարք է: Ընդհանրապես, եթե որևէ մեկն ուզում է խոսել Հադրութի մասին, թող իմանա, որ Հադրութի հարց գոյություն չունի այսօր, Ղարաբաղի հարց էլ գոյություն չունի, Հայաստանի հարցն է դրված օրակարգում: Եթե մի մարդ վախենում է դատապարտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես չեմ հավատում, որ նա ինչ-որ քայլեր պետք է անի Հադրութը հետ բերելու համար: Ժամանակին 1921 թվականին Ղարաբաղի քարտեզն այնպես է գծվել, որ այսօր ռուսները կարողանան երկու ժողովուրդների մեջ կռիվ սարքել: Լեռնային Ղարաբաղի այդ քարտեզը մեզ ապահովություն չէր տալիս, ինչպես կյանքը ցույց տվեց:

Ենթադրենք Հադրութը վերադարձրեցինք, հայության հարցը դրանով լուծվո՞ւմ է, չի լուծվում: Եթե մեկը խոսում է ԼՂԻՄ-ի տարածքը վերականգնելու մասին, ես նրան չեմ համարում մեր ժողովրդի բարեկամ: Իմ մոտեցումն այս է»,-ասաց նա:

Լևոն Հայրյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա նույնիսկ ԼՂԻՄ-ից չի խոսում, այլ միայն Հադրութից. «Որոշ ժամանակ առաջ Շուշիի մասին էլ էր խոսում, հիմա Շուշին հանել է, կամ խոսում է Շուշիի մասին մասամբ, կիսով չափ: Մեզ «կիսով չափ» ղեկավարներ պետք չեն: Մեկը մասամբ տալիս է Հայաստանը, մյուսն ասում է՝ մասամբ հետ կբերեմ: Ես վստահ եմ, որ ամբողջությամբ նախընտրական հայտարարություն է, նա ոչ մի ծրագիր էլ չունի: Լևոն Տեր-Պետրոսյանն աչքիս լույսը չի, բայց որ ասում է՝ Ռոբերտը Ղարաբաղն է դուրս թողել բանակցություններից, Նիկոլն էլ՝ Հայաստանը, իրականությանը շատ մոտ է: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ երկար ժամանակ թեկուզ իր սիրած Ռոբերտին կամ Սերժ Սարգսյանին, կամ Լևոն Տեր-Պետրոսյանին Ղարաբաղի հարցում լուրջ ուշադրություն դարձնի: Ինչպես Իգոր Մուրադյանն էր ասում, մեր հարցերով զբաղվելու են առանց մեզ: Երբ նայում ես մեր քաղաքական գործիչներին, միակ հույսը դա է մնում, որ մեր հարցերով զբաղվեն առանց մեզ»:

«Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահը վստահ է, որ եթե 1994 թվականի սահմանները չվերականգնվեն, և Արցախի անկախությունը չճանաչվի, ոչ միայն Հադրութը, Սյունիքը, Երևանը, հայ ազգը ամբողջությամբ հանգստություն չի ունենալու:

Հարցին, թե արդյոք հադրութցիները հույսեր են կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, նա պատասխանեց. «Հադրութցիները և մյուս ղարաբաղցիները հույս կապում են Քոչարյանի հետ, բայց ես համարում եմ, որ դա չհիմնավորված հույս է: Ոչ միայն Քոչարյանի, այլև մյուս բոլոր ուժերի հետ հույս կապելը սխալ է, որովհետև իրենք վախենում են սրտաբաց հայրենասիրությունից: Նրանց հայրենասիրությունը քվոտավորված է ռուսական իմպերիայի թույլտվության սահմաններում: Իսկ որևէ մեկը չի կասկածում, որ այսօր վերջին իրադարձությունները հիմնականում Ռուսաստանի ծրագրերն են Հայաստանի գլխին բերված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում