Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Ամենաշատ ընտրակաշառք բաժանում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները. Ընտրակաշառքի չափը հասնում է 70-100 հազար դրամի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 500 հազար դրամ պարգև է խոստանում այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքի մասին փաստող տեսանյութ կներկայացնեն: Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ ջերմուկցիների հետ հանդիպմանն ասել է ՔՊ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև՝ այն քաղաքացիներին, որոնք կամ ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով, կամ երկրորդը՝ կփաստագրեն պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը»,-ասել է Փաշինյանն ու հավելել՝ 500 հազար դրամ պարգև կտան ներկայացրած յուրաքանչյուր տեսագրության համար:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված է՝ ընտրակաշառքի հարցով: «Ընտրակաշառքների համար պատժաչափերը մենք էականորեն ավելացրել ենք: Քննիչները 10 մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել: 40 հոգի կասկածյալի կարգավիճակ ունի։ Այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի կա»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ իրավապահներն առաջիկա օրերին «բավականին առատ բերքահավաք են» խոստանում: Նա հավելեց, որ ուզում է այդ «բերքահավաքն ավելի առատ դարձնել»:

«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանցագործության վերաբերյալ ապացույցի դիմաց պարգևավճար խոստանալը աշխարհում ընդունված պրակտիկա է և ողջունելի քայլ։ «Մենք էինք ցանկանում դոնոր գտնել, որպեսզի ընտրակաշառքի մասին ապացույցներ ներկայացնող անձանց պարգև խոստանայինք։ Մենք դիտարկում էինք 1 միլիոն դրամ պարգև, բայց դոնոր չգտանք։ Հիմա, եթե ՊՔ-ն դա անում է, թող անի, ավելի լավ։ Իրավական առումով որևէ խնդիր չկա։ հանցագործության մասին ապացույցներ ներկայացնելու համար փող տալը լրիվ օրինական է։ Ասեմ ավելին՝ աշխարհում ընդունված պրակտիկա է։

Նախկինում Հայաստանում ևս կիրառվել է։ Դա նորմալ երևույթ, պրակտիկա է։ Տարիներ առաջ ԲՀԿ-ի մի ակտիվիստի էին առևանգել։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոստացավ 100 հազար դրամ, ովքեր որ ոստիկանությանը տեղեկություններ կհայտնեին այդ հանցագործությունը կատարած անձանց վերաբերյալ։ Այսինքն աշխարհում էլ ընդունված պրակտիկա է, երբ հանցագործության բացահայտմամբ շահագրգռված մեկը գումար է խոստանում այդ հանցագործության բացահայտման համար»,-ասաց Իոաննիսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ մեծ ակնկալիք չունի, որ քաղաքացիները կարող են նման ձայնագրություններ ներկայացնել, քանի որ Հայաստանում մարդիկ ընտրակաշառքը սովորաբար վերցնում են ծանոթ մարդկանցից և դժվար է պատկերացնել, որ իրենց ծանոթներին կարող են տեսանկարահանել։

Անդրադառնալով արդեն իսկ ընտրակաշառքի գործերով ներգրավված 55 անձանց Իոաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով, ցավոք սրտի, շատ ավելի շատ մարդ է այժմ ներգրավված ընտրակաշառք բաժանելու մեջ.«55 անձ, եթե անցնում է, դա արդեն լավ է, բայց դա քիչ թիվ է։ Շատ ավելի շատ մարդիկ են ներգրավված ընտրակաշառք բաժանելու գործում։ Ոստիկանությունը առնվազն պետք է խափանի այդ հանցագործությունները, որ ընտրակաշառք չբաժանվի,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց տվյալներով այս պահին ընտրակաշառք բաժանում են «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը։ «Մեր տեղեկություններով ամենաշատ ընտրակաշառքը բաժանում է «Հայաստան» դաշինքը և երկրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է։ Ընտրակաշառքի չափը բավականին մեծ է։ Մարզերում այժմ արդեն ընտրակաշառքի չափը բարձրացել հասել է 70 հազարի, իսկ Երևանում՝ 100 հազար դրամ մեկ քվեի դիմաց։ Ընդ որում տեղեկություններ կան, որտեղից ահազանգ ենք ստացել հետաքրքիր ընտրակաշառքի վերաբերյալ, որը ևս քրեական օրենսգրքով ծածկվում է։ Նախկինում նման բան չի եղել, բայց հիմա ընտրակաշառք է բաժանվում որևէ ուժի չքվեարկելու համար։ Կրկին նույն ուժերի կողմից։ Վանաձորից էլ մենք դեպք ունենք, ընդ որում ձայնագրություն, որ ընտրակաշառք են խոստանում Քաղաքացիական պայմանագրի քվեաթերթիկը քվեախցիկից դուրս հանելու դիմաց։ Այս դեպքում ևս ընտրակաշառք խոստացողը «Հայաստան» դաշինքն է»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր ձայնագրությունները, ապացույցները ներկայացրել են իրավապահ մարմիններին։

Ի դեպ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունից աշխատողներին պարտադրելու ահազանգերի մասին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ արձանագրումը չի հաստատվի: «Եթե հաստատվեց, դա շատ ծանր հետևանքներ կունենա: «Գազպրոմ Արմենիա»-ի ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն ազատվելու է աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում