Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը ազգային թիմը Սանկտ Պետերբուրգում 1։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային։
Հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Միրանչուկը։
Հիշեցնենք՝ առաջին տուրում Ռուսաստանը 0։3 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ Ֆինլանդիան, իր հերթին, հաղթել էր Դանիային՝ 0։1։
Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում, Ռուսաստանի հավաքականը Կոպենհագենում կմրցի Դանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։