Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գործնականում մեզ այդ քարտեզները ոչինչ չեն տալիս, դրանք պետք է տալ Ադրբեջանին՝ գերիների դիմաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Ղարաբաղի ականապատ տարածքների` հայկական կողմի մոտ գտնվող քարտեզների տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է 10 տարի տևել: Նա այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ավտոբուսներով համատեղ ուղևորության ժամանակ։

Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի հարցին` «Բանտարկյալներ (գերիներ – խմբ.) դեռ կա՞ն», Ալիևը պատասխանել է «Կան, կան»։

– Կամաց-կամաց, կամաց-կամաց։

– Աշխատում ենք։

Հայաստանը հունիսի 16-ին Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։ Ալիևը պարզաբանել է, որ դրանցից 54 հազարը հակատանկային են, մնացածը՝ հակահետևակային։

Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարը վերացրել է, որ ԱՄՆ-ն երաշխավորվել է Հայաստանի փոխանցած քարտերի արժանահավատությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ քարտեզների դիմաց գերիների փոխանակման հարցը պետք է ավելի շուտ լուծվեր․ «Այն, որ վեց ամիս  մեր հայրենակիցները որպես գերի գտնվում են Ադրբեջանում և իրենց այնտեղ դատում են՝ իշխանությունների մեծագույն սխալն է։ Փաստորեն կար այսպիսի հնարավորություն, ուստի այս փոխանակումը պետք է արվեր անմիջապես պատերազմից հետո։ Այն ականապատված դաշտերը մեզ գործնականում այսպիսի իրավիճակում ոչինչ չեն տալիս և մենք այս արհեստական խնդիրը ստեղծելով ոչ մի դրական արդյունքի չհասանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով՝եթե իշխանությունները գտնեն, որ այդ քարտեզները չպետք է տան, պետք է հիմնավորում բերեն, թե ինչու են դա անում ու ինչ ակնկալիք ունեն․«Հուսով են, որ  ռազմական գործողություններ կսկվե՞ն»։

Դիտարկմանը, թե քննադատողներից շատերը դա համարում են արժեքավոր, քանի որ Բաքուն պետք է տասնյակ տարիներ ծախսեր դրանց ականազերծման համար, Ղուկասյանն արձագանքեց․ «Դա պետք է լիներ մեր գերիների հաշվի՞ն։ Մենք գտնում ենք, որ գերիներին ազատ արձակելու հարցն առաջնային է ու այդ քարտեզների փոխանակման գործողությունը պետք է  խոչընդոտ չդառնար գերիներին ազատ արձակելու համար։ Բայց այն, որ դա ներկայացրեցին ընտրություններից առաջ՝ շատ վատ է բնութագրում իշխանություններին, որովհետև ստացվում է, որ իրենք այդ հարցն օգտագործեցին նեղ քաղաքական նպատակներով՝ անտեսելով մարդկանց անվտանգությունը, կյանքը, արժանապատվությունը, թողեցին, որ այսքան ժամանակ զինվորները գտնվեն Ադրբեջանում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում