Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Կթու կովից» դեպի ռազմավարական ողնաշար

Հայաստանի տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ հուլիսին հայտարարվելու է մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի կառուցման համար, որը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային մեծ նախագծի հատվածներից մեկն է: Ընդ որում, խոսքը թերևս ամենաբարդ հատվածի մասին է, որովհետև վերաբերում է լեռնային բավականին բարդ տեղանքին: Ըստ Պապիկյանի, այն ենթադրելու է երկու խոշոր թունելի շինարարություն: Ինչպես հայտնի է, Հյուսիս-հարավ ավտոճանապարհային նախագիծը Հայաստանի տարածքով միմյանց է կապելու Իրանն ու Վրաստանը, հետևաբար իրանական և վրացական լոգիստիկ հնարավորությունները, ապահովելով բեռնափոխադրումների այլընտրանքային ուղի Պարսից ծոց Սև ծով, նաև արևելքից արևմուտք ուղղություններով: Այդ ծրագիրը կարող է հետաքրքրություն առաջացնել ընդհուպ Հնդկաստանի, Չինաստանի համար: Միաժամանակ իհարկե Եվրոպայի համար: Այստեղ անշուշտ իր էական ազդեցությունն է ունենալու այն, թե ինչ բնույթով կզարգանա ԱՄն-Իրան և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունը, բայց մի բան կասկածից վեր է, որ Հայաստանի համար այդ մեգանախագիծը հնարավորինս արագ և առարկայորեն ավարտին հասցնելը թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող անհրաժեշտություն է, որը արդեն իսկ պետք է իրականություն լիներ՝ ըստ ծրագրի:

Դեռևս 2012 թվականին ազդարարված նախագիծը պետք է ավարտված լիներ 2019 թվականին և 1,5 միլիարդ դոլար արժողություն ունեցող 550 կմ երկարությամբ ճանապարհը պետք է կապեր Հայաստանի հարավային՝ Մեղրու, և հյուսիսային՝ Բավրայի մաքսակետերը: Սակայն, առ այսօր պատրաստ է այդ ճամապարհի միայն 10 տոկոսը, որը շահագործման է հանձնվել դեռևս նախորդ իշխանության շրջանում, ընդ որում հետագայում որակի առումով ի հայտ եկած շոշափելի թերություններուվ: Սակայն, խոսքը ոչ միայն շինարարության, այլ նաև ծրագրի ֆինանսատնտեսական կառավարման անորակության մասին է, ինչի վկայությունը թավշյա հեղափոխությունից հետո հարուցված բազմաթիվ քրգործերն են: Մյուս կողմից, խոսուն վկայություն է և այն, որ տարիներ շարունակ իրականություն է դարձել միայն ճանապարհի 10  տոկոսը, որովհետև արդյունավետ կառավարման դեպքում կլիներ բոլորովին այլ պատկեր: Ավելին, ճանապարհի շինարարությունը սկսվել է այն հատվածից, որը թերևս մեղմ ասած ամենից անհրաժեշտը չէր: Խոսքն Արարատյան դաշտը ներառող հատվածն է, որտեղ այսպես ասած հին ճանապարհը կարող էր ծառայել շատ թե քիչ, իսկ այա ավելի հարավ ընկած հատվածի արդիականացումը էլ ավելի կարևոր էր: Բայց, թերևս այդ բարդ հատվածում բարդ էր լինելու նաև ոչ էֆեկտիվ կառավարումը քողարկելը, ինչի համար էլ՝ նախկին կառավարող համակարգի համար «կթու կովի» տրամաբանություն ստացած ծրագիրը սկսվել է ամենահեշտ, և ամենից նվազ անհրաժեշտություն ունեցող հատվածներից: Սիսիան-Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթն ու դրա հնարավորինս արագ ամփոփումն ու մեկնարկը թերևս կլինեն Հայաստանի մոտ ապագայի ամենաառանցքային ծրագրերից մեկը, որով պետք է հիմնավորապես փոխվի ոչ միայն Հյուսիս-հարավ նախագծի կառավարման արդյունավետության մասին հանրային ընկալումը, այլ նաև այդ նախագծի իրականացման արդյունավետության առավելագույնս բարձր աստիճանով պետք է փոխվի Հայաստանի միջազգային վարկը, ընկալումը՝ տնտեսականից մինչև ռազմա-քաղաքական հարթություն: Նախագիծը թերևս առանց չափազանցության ունի Հայաստանի համար ողնաշարային նշանակություն, թե անվտանգության ու տարածքային ամբողջության՝ մասնավորապես Սյունիքի առումով, թե տնտեսական ու քաղաքական զարգացման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում