«Երեկ Սյունիքի մարզում մեր անցկացրած քարոզարշավը փլուզել է ոմանց կառուցած «կարտոչնի դոմիկը»: Ոմանք միֆեր են կառուցել, թե իրենք Հայաստանում քաղաքական պրոցեսներ են սկսել, որ իրենք կռելու են: Ես երեկ ասեցի, իրենք քյարփինջ են կռելու՝ Հայաստանում կառուցվող մանկապարտեզների եւ ճանապարհների համար։ Այդ շինանյութերը դուք հունիսի 20-ին պետք է բարձեք իրենց ուսերին»,- այս մասին այսօր Վայքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։