«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ին քայլերթ կիրականացնի Երևան քաղաքում:
Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց Սյունիքի մարզում:
«Մեկնարկը կտրվի ժամը 19:00-ին Զեյթուն վարչական շրջանում: Մեր սիրելի երևանցիներին, զեյթունցիներին հրավիրում եմ այդ հանդիպմանը»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա հորդորեց բոլորին անպայման մասնակցել և քվեարկել իրենց օգտին: