Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի շուրջ աշխատաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ. տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալն իր բացման խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին լիազոր մարմինը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է ոչ միայն սահմանված ծրագրերով կատարողականներ ապահովելու, այլև ոլորտից եկող ազդակներին աչալուրջ լինելու և դրանց շուրջ լրացուցիչ խորքային աշխատանքներ իրականացնելու մոտեցում։ Նման հարցերից է նաև իր բնույթով մասնավոր՝ գործատու–աշխատող հարաբերությունը, սակայն որի կանխատեսելիությունը և վստահելի միջավայրը նպաստում են արտադրական գործընթացների կայունությանը, աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանվածությանը և պատասխանատվության հստակեցմանը։

«Անգամ գործող օրենսդրության շրջանակներում ստեղծվում են իրավիճակներ, երբ իրավական ակտերը երկու կողմերի համար էլ մատչելի չեն, տրամաբանական և կառուցվածքային առումով մեկտեղված չեն և առաջացնում են գործնական խնդիրներ ու տարաձայնություններ կիրարկման ընթացքում։ Այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով լիազոր մարմինը հանդես եկավ մարդակենտրոն այս նախաձեռնությամբ, և մշակվեց ընդերքօգտագործման ոլորտի ուղենիշային պայմանագրի օրինակելի ձևը»,– նշել է Լիլիա Շուշանյանը։ Ըստ փոխնախարարի՝ ոգևորիչ է, որ նման աշխատանք առաջին անգամ իրականացվել է հենց ընդերքօգտագործման ոլորտի առնչությամբ, սակայն ինչպես հավաստվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, այն իր բնույթով ունիվերսալ է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

Արա Խզմալյանը ներկայացրել է կատարված հետազոտությունը, որով ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցերը՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների միջև գործնական քննարկման արդյունքում լրամշակվել է նաև խորհրդատուի կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

2021 թ․ մայիսի 9-ին ուժի մեծ մտած Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասությունների ցանկում ամրագրվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը: Ուստի, տվյալ վերլուծության և շահագրգիռ կողմերի բազմաբովանդակ քննարկման հիման վրա մշակված աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը կսահմանվի նաև ՏԿԵՆ նախարարի համապատասխան հրամանով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում