Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Խաբարովսկի դատարանը մեղմել է սեփական ուսանողին սպանած դասախոսի դատավճիռը: Ավելի վաղ այդ դատարանը դասախոսին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտադրել էր, որպեսզի դասախոսը սպանվածի ծնողներին 1 մլն ռուբլի վճարի: Երեկ այդ նույն դատարանը մեղմել է այդ դատավճիռը` այն հասցնելով 6 տարվա: Դատարանն ուժի մեջ է թողել մեկ միլիոն ռուբլու պարտադիր վճարումը: Իր որոշումը դատարանը բացատրել է նրանով, որ դասախոսը բարձրակարգ մասնագետ է և պետական մրցանակների դափնեկիր:
Տեղեկացնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2007թ. դեկտեմբերին: Հայտնի է, որ 72-ամյա դասախոսը դաժան ծեծի էր ենթարկել 19-ամյա ուսանողին, որից հետո վերջինս մահացել էր: Որոշ տեղեկություններով, ուսանողը մինչ այդ հայհոյել է դասախոսին` ստուգարքը չդնելու համար: