Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։ 2 ֆուտբոլիստներն էլ Փյունիկին միացել են 2020թ․ ամռանը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը Փյունիկի կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը։ Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19 խաղի։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: