Իսրայելական կործանիչները հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան մի քանի տասնյակ օդապարիկների արձակման, որոնց կցված են եղել պայթուցիկներ և դյուրավառ նյութեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն օդապարիկներ ուղարկելով հրկիզումների նպատակ է հետապնդել։
Նշվում է, որ սա առաջին հարձակումն է մայիսի 21-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 11-օրյա հրթիռակոծությունից հետո։
Կոնֆլիկտի այդ սրացման հետևանքով Պաղեստինում զոհվել է ավելի քան 250 մարդ, այդ թվում՝ 60 երեխա, իսկ Իսրայելում՝ առնվազն 12 մարդ։