Tuesday, 16 04 2024
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը

Արցախցի գործիչները կարող են մտահոգվել, խորհուրդ տալ, բայց Հայաստանում ակտիվ քարոզչությամբ զբաղվելն արգելված է  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը

Ինչպե՞ս եք  գնահատում Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները, մասնավորապես այն, որ Արցախից տարբեր ուժերի ներկայացուցիչներ եկել և ներգրավվել են նախընտրական պայքարում, սատարում են Ռոբերտ Քոչարյանին: Արցախի ներգրավվածությունը այս ընտրություններում մտահոգի՞չ է, թե ոչ:

Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք, կարևորում ենք ընտրությունների արդյունքները, քանզի դրա հետ կապված և Արցախի ճակատագիրն է որոշվում, և ինչու չէ, նաև Հայաստանի: Այս պահի դրությամբ բավականին անորոշ է իրավիճակը: Իմ կարծիքով չի կարելի այս պահին ասել, թե ով է մեծ հավանականությամբ հաղթելու ընտրություններում: Կան հստակ առաջնորդները այս մրցապայքարի, կան այսպես կոչված, աուդսայդերները, որոնք բնականաբար, ընտրական շեմը չեն անցնելու: Ինչ վերաբերում է Արցախից ներկայացված ներկայացուցիչներին, որոնք այս կամ այն ուժին սատարում են, ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Կարելի է հետաքրքրվել, աջակցել, բայց ոչ անմիջապես մասնակցություն ունենալ օրենքի խախտումով: Մենք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության անդամներս և մի մեծ զանգված արցախցիներ, Սամվել Բաբայանի աջակիցները, իհարկե, Ազատական կուսակցությանը հաջողություն ենք ցանկանում: Կարծում ենք, որ այսօրվա բարդ իրավիճակում մենք ակնհայտորեն պետք է ունենաք հզոր, ուժեղ բանակ, իսկ միակ մարդը, որ ի վիճակի է այսօրվա կազմալուծված խուճապի մեջ ընկած բանակը խելքի բերել, Սամվել Բաբայանն է: Մեր բանակի կազմալուծված վիճակից դուրս հանելու գործընթացը միայն ու միայն հնարավոր է Սամվել Բաբայանի ղեկավարությամբ:

Կոնկրետ անուններ կա՞ն, թե ովքեր են այդտեղից փորձում միջամտել Հայաստանի նախընտրական քաղաքական զարգացումներին:

Կարծում եմ՝  անհրաժեշտություն չկա, որ ես մատնանշեմ, դուք ինքներդ տեսնում եք բոլոր հանդիպումներին որոշ ուժերի առաջնորդների կողքը կանգնած են մեր գործընկեր պատգամավորները, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերից:

Ճի՞շտ եք համարում, որ գալիս են ու փորձում ընտրություններին խառնվել:

Ես արդեն ասացի, որ դա թե Արցախում, թե Հայաստանում օրենքով չի նախատեսվում, որ այդ երկրի քաղաքացիները գան և քարոզարշավին ակտիվ մասնակցություն ունենան: Խորհրդակցել, մտահոգվել կարող են, բայց անմիջապես մասնակցել քարոզարշավի շրջանակներում հանդիպումներին, ելույթներ ունենալ, ակտիվ քարոզչությամբ զբաղվել, դա թե Արցախի, թե Հայաստանի ընտրական օրենսգրքերով արգելված է:

Ռոբերտ Քոչարյանը իր հանդիպումների ժամանակ խոստանում է Հադրութը վերադարձնել, Շուշին վերադարձնել: Սրանք պոպուլիստական հայտարարություննե՞ր են, թե՞ այդպիսի հավանականություն տեսնում եք:

Պարոն Քոչարյանը որպես արմատներով ղարաբաղցի, որպես հայ, մեր բոլորի նման այդպիսի ցանկություններ ունի: Եթե ինքը հնարավոր է դա տեսնում, երևի ՀՀ քարոզարշավին հետևող ցանկացած մարդ կարող է հարց տալ, թե ոնց եք դա տեսնում: Ես միշտ էլ կողմնակից եմ եղել, որ քարոզարշավների ժամանակ հնչեցրած ցանկացած միտք, գաղափար, ծրագիր պետք է հիմնավորված լինի, հաշվարկված լինի: Տա Աստված, որ նման ծրագրերը իրական հիմք ունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում