Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հերթական «փրկիչը»՝ հյուսիսից․ Քոչարյանի կողմից պաշտոնների բաժանումը հաղթանակի միֆ ձևավորելու փորձ է

Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել ժողովրդին ընտրել Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանը դրանից մեկ օր անց իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոններ է բաշխում:

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ձգտեր խոստումներով տարբեր մարդկանց, որոնց  ազդեցիկ է համարում Հայաստանում, մոբիլիզացներ՝ իր նպատակներին հասնելու համար: Մանավանդ Կարեն Կարապետյանի նման ռևերանսից հետո Քոչարյանի այս վերաբերմունքը միանգամայն տրամաբանական է թվում: Մյուս կողմից էլ պետք է լավ հասկանալ, որ մարդիկ, որոնք ընդհանրապես որևէ կապ չունեն Հայաստանի հետ, Հայաստանի շահերի հետ, հայաստանի կյանքով չեն ապրում, նրանց այս բոլոր մայմունաշարժումները արհամարհվելու են Հայաստանի հասարակության կողմից»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարությանը, թե դժվար թե ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ լինի, որ ինքը հաղթելու է ընտրություններում և ինքնուրույն կառավարություն է ձևավորելու, Մեհրաբյանն ասաց. «Ժամանակը սպասել չի տա, ընդամենը հաշված օրեր են մնացել, կյանքը ցույց կտա, թե ում ասածը քանի կոպեկ արժի»:

Հարցին, թե հնարավո՞ր է լինեն հետընտրական բախումները, քաղաքագետը պատասխանեց. «Բախումների հավանականությունը կախված է բախումներ հրահրելու Քոչարյանի ցանկությունից և հնարավորությունից: Ուրիշ տարբերակով բախումներ Հայաստանում հնարավոր չեն: Հայաստանի իշխանությունը, կառավարությունը, իրավապահ մարմինները և հասարակությունը պետք է համատեղեն իրենց ջանքերը, որպեսզի Քոչարյանի՝ բախումներ հրահրելու հնարավորություններն ու ցանկությունները հասցվեն զրոյականի կամ նվազագույնի»:

Նա համոզմունք հայտնեց, որ հանրություն իր ջախջախիչ մեծամասնությամբ զզվում է այդ սուբյեկտից. «Այդ ամենը դուք շուտով կտեսնեք նաև քվեարկության արդյունքներով»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ունի՞ Ռուսաստանի աջակցությունը, որքանով է հնարավոր, որ Մոսկվան նրան կաջակցի, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Այս պահին դժվար է ասել, թե ինչ կանի Ռուսաստանը, բայց տրամաբանական է թվում, որ Ռուսաստանը որևէ մեկի վրա  խաղադրույք չի անի: Ռուսաստանը խաղադրույք կանի միայն այն ամենի վրա, ինչը թուլացնելու է ՀՀ ապագա իշխանությունը»:

Նույն խնդրի առնչությամբ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նախ նկատենք, որ այդ երկուսն էլ նույն քաղաքական կողմնորոշումն ունեցող անձինք են: Խոսքը միանշանակորեն վերաբերում է դեպի հյուսիս հայացքին: Ինչ վերաբերում է պաշտոններ բաժանելու հանգամանքին, դեռ շատ վաղ է դա անելու համար՝ նաև նայելով քարոզարշավի ընթացքին և տեսնելով, թե քարոզարշավներին մասնակցող հանրության տեսանելի մեծամասնությունը որ քաղաքական ուժի և որ առաջնորդի կողքին է: Այնպես որ, կարծում եմ՝ սա պատրանքային է, բայց քաղաքականության մեծ քաղաքական միֆեր ստեղծելը տեխնոլոգիաներից մեկն է, և պաշտոններ առաջարկելը նույնպես առաջիկայում իբր հաղթանակի միֆի ձևավորմանն ուղղված քայլ է: Այստեղ առկա է նաև շահագրգռվածություն է օգտվելու այն ռեսուրսից, որին տիրապետում է Կարեն Կարապետյանը, ծառայեցնելու այդ ազդեցությունը, որպեսզի «Գազպրոմի» համակարգում աշխատակիցները մոբիլիզացվեն և իրենց քվեներն ուղղեն «Հայաստան» դաշինքին: Պաշտոնի առաջարկն ավելի շահագրգռելուն, ավելի պատրաստակամորեն և հետևողականորեն աշխատելուն է ուղղված: Կրկնեմ, որ սա քաղաքական միֆ է և բնականաբար, այսօրվա իրողությունները հաշվի առնելով հաղթանակի որևէ շանս այդ դաշինքը չունի»:

Հարցին, թե  Մոսկվայից աջակցություն ունի՞ «Հայաստան» դաշինքն ու Կարեն Կարապետյանը, քաղաքագետը պատասխանեց. «Աջակցություն ասվածը կարելի է երկու ձևով մեկնաբանել. Մենք գիտենք, որ Կարեն Կարապետյանն իր ունեցվածքը կուտակել է հյուսիսի հետ իր կապերի շնորհիվ, և մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը հյուսիսում գործող հիմնարկներից մեկում խոշոր փայատեր է: Նաև այս ընտրություններին մասնակցող ՌԴ-ից Հայաստան ժամանած տարբեր խոշոր սեփականատերեր կամ բիզնեսմեններ, որոնք նախորդող ընտրություններում որևէ ակտիվություն չէին ցուցաբերում, բայց այս անգամ, կարծես, որոշել են գալ ու Հայաստանը «փրկել»: Այս ամենը մեկ տրամաբանության մեջ է տեղավորվում՝ արտաքին քաղաքական կողմնորոշում դեպի Ռուսաստան: Այս տրամաբանությամբ քաղաքական անձինք կամ խոշոր ֆինանսական հնարավորություններ ունեցող անձինք եկել են և փորձում են մասնակցել, միջամտել ՀՀ ներքին քաղաքական կյանքին, և սա կարելի է դիտարկել որպես Հյուսիսից ուղղորդվող կամ Հյուսիսի ազդեցությամբ քաղաքական մասնակցություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում