Ճապոնիան հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի Վիետնամին: Հունիսի 14-ին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:
«Հաշվի առնելով Վիետնամում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը եւ պատվաստման տեմպերը՝ որոշում Է ընդունվել հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակ ուղարկել, որն արտադրվել Է Ճապոնիայի տարածքում»,-հայտնել Է Մոտեգին՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա նաեւ հավելել Է, որ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հուլիս ամսին Ինդոնեզիային, Մալայզիային եւ Ֆիլիպիններին COVID-19-ի դեմ պատվաստանյութ ուղարկելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: