Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

ԱՄՆ ռազմակայան Ղազախստանո՞ւմ. Հայաստանը պետք է պատրաստ լինի էական սցենարների

Աֆղանստանում հաշտեցման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը  ճեպազրույցի ժամանակ  անդրադարձել է Ղազախստանում ամերիկյան ռազմակայանի մասին խոսակցություններին: Նա ըստ էության ոչ հերքել և ոչ հաստատել է, որ կա այդպիսի մտադրություն կամ քննարկում: Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ «ԱՄՆ-ը տարածաշրջանի մյուս երկրների հետ քննարկում է այն ռազմավարությունը, թե ինչպես միասին աշխատել, որպեսզի ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նպաստեն Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ու ահաբեկչության դեմ պայքարին»: Նա ասել է, որ ամերիկյան զորքերը հեռանում են, բայց Միացյալ Նահանգները՝ ոչ: Ինչ է դա նշանակում, արդյո՞ք Նուրսուլթանն ու Վաշինգտոնը քննարկում են ռազմակայանի կամ համանման որևէ ենթակառուցվածքի հեռանկար: Այդ իմաստով թերևս արժե հիշել դեռևս Ղազախստանի նախագահի պաշտոնում ներկայիս պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  այցը ԱՄՆ, 2018 թվականին, երբ նա հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նազարբաևն այդ հանդիպմանը բաց տեքստով հորդորում էր Թրամփին չհեռանալ ռեգիոնից և մենակ չթողնել իրենց: Թե ում դեմ մենակ չթողնելու մասին էր խոսում Նազարբաևը՝ Ռուսաստանի, թե Չինաստանի, թե ահաբեկիչների, թե բոլորը միասին, դժվար է ասել: Բայց համենայնդեպս այդ շրջանում հենց շրջանառության մեջ դրվեց 5+1 գաղափարը՝ կենտրոնասիական հինգ երկրներ և ԱՄՆ: Ինչպես է դրան վերաբերում Ջո Բայդենի վարչակազմը, որը գործում է՝ «Ամերիկան վերադառնում» է հռչակագրի կամ նշանաբանի ներքո:

Եթե Ղազախստանում հայտնվի ամերիկյան ռազմական ենթակառուցվածք, ապա այստեղ նախ առաջանում է հարց, թե դրան ինչպես է վերաբերելու ՀԱՊԿ-ը, որը ունի հայտնի սահմանափակում՝ երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցություն կարող է լինել միայն մյուս երկրների կոնսենսուսով: Ղազախստանի պարագան կարող է լավ փաստարկ լինել Հայաստանի համար, եթե իհարկե Հայաստանը ունի երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության ուղղությամբ արդյունավետ աշխատանքի հեռանկար:

Հայտնի է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ ՄԱԿ մանդատի ներքո ռազմական օժանդակություն Հայաստանի սահմանային սպառնալիքները կանխելուն կամ արգելակելուն: Բայց պատրա՞ստ է Փարիզը Երևանի հետ այդօրինակ քննարկում ծավալել առանց ՄԱԿ մանդատի, այսպես ասած զուտ երկկողմ տրամաբանության մեջ, որպես բարեկամ երկրներ, ընդհուպ դաշնակցային հեռանկարով: Եվ պատրա՞ստ է Երևանն այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ քննարկումների: Միևնույն ժամանակ, սակայն, ղազախ-ամերիկյան քննարկումների հանգամանքը Հայաստանի դիտանկյունից ուշադրության արժանի է ոչ միայն այդ իմաստով, այլ ընդհանրապես եվրասիական ռեգիոնալ անվտանգային տրանսֆորմացիաների, որի համատեքստում կարող է ի վերջո տեղավորվել նաև հայ-ֆրանսիական հեռանկարը, հաշվի առնելով կովկասյան ռեգիոնում հայկական հարցերի վերաբերյալ Փարիզի հստակ դիրքորոշումները: Եվրասիական անվտանգային մեծ համակարգը անխուսափելի վերափոխման առաջ է, ինչը Հայաստանին ևս դնելու է երկարաժամկետ հեռանկարի առնչությամբ լուրջ որոշումների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում