Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Աբխազիայում կրակոցների հետևանքով վիրավորվել է ՌԴ 2 քաղաքացի

Երեքշաբթի գիշերը Պիցունդայում կրակոցների հետևանքով վիրավորվել է երկու ռուսաստանցի, կրակող քաղաքացուն հսկողության տակ են վերցրել: Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել «Ապսնի» ռեստորանում, որը գտնվում է «Սամշիտովայա Ռոշչա» հանգստյան տան տարածքում:

Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կրակողը հանրապետության քաղաքացի է, Գուդաուտայի ​​շրջանի Լիխնի գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Դմիտրի Վիկտորի Պիլիան է: Ռուսաստանցիների հետ վիճաբանության հետևանքով նա նրանցից մեկի երկու ոտքերին երեք հրազենային վնասվածք է հասցրել, երկրորդի ձախ ոտքին և կոնքին՝ 6 հրազենային վիրավորում։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Փիլոյանը և Սալիմգարիևը տեղափոխվել են Գագրա քաղաքի կենտրոնական մարզային հիվանդանոց, առաջնային բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել են Ռուսաստանի բժշկական հաստատություններ։

Բացի դրանից՝ արձակված փամփուշտների բեկորներից վիրավորվել է նաև կրակողը: Այժմ նա բերման է ենթարկվել և գտնվում է Սուխում քաղաքի կենտրոնական մարզային հիվանդանոցում:

Ըստ ՆԳՆ-ի՝ ավելի վաղ Պիլիան բազմիցս ներգրավված է եղել տարբեր իրավախախտումների մեջ: Նշվում է, որ մայիսի 17-ին նրա դեմ քրեական գործ է հարուցվել ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստի առթիվ, իսկ մայիսի 18-ին նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն: Հունիսի 4-ին նախաքննությունն ավարտվել էր, Սուխում քաղաքի դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո քրեական գործն ուղարկվել էր դատարան՝ դրա հիմնավորումները դիտարկելու և դատավճիռ կայացնելու համար:

Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Դենիս Լավրիկովի խոսքերով՝ երկու վիրավոր տղամարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց տեղափոխել են Սոչի՝ հետագա բուժման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում