Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակում ծրագրված է Էրդողանի այցը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի և Շուշի, որտեղ սպասվում է Ադրբեջան-Թուրքիա համապարփակ համաձայնագրի ստորագրում։