Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Եթե նույնիսկ գերիների հարցը չլիներ, մենք քարտեզները պետք է տայինք, որովհետև մենք մարդասպան չենք. Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ու Վրաստանի  կառավարության ջանքերով Հայաստան վերադարձվեց 15 ռազմագերի։ Ինչպե՞ս եք գնահատում արևմտյան կողմի ջանքերն այն պարագայում, երբ տևական ժամանակ  է Ռուսաստանն այս հարցն ամբողջությամբ չի կարողանում լուծել։

-Գերիների վերադարձը Միացյալ Նահանգների ու Վրաստանի ջանքերով ցույց է տալիս, որ բազմավեկտոր քաղաքականությունն ավելի էֆեկտիվ է այն քաղաքականությունից, որը մինչև այժմ տարվում էր։ Նիկոլ Փաշինյանը գնաց Փարիզ ու Բրյուսել, հանդիպեց Միացյալ Նահանգների Պետքարտուղարի տեղակալի հետ ու արդյունքը մենք ստացանք։ Հայաստանը կամաց-կամաց անցնում է բազմավեկտոր քաղաքականության, աշխատում է և՛ Ռուսաստանի և այլ խաղացողների հետ։ Այլ խաղացողները կարողացան այս դեպքում լուծել 15 գերիների հարցը։ Քանի որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ազդեցիկ խաղացողներ են, իրենք միջամտեցին ու պարզ է, որ Ալիևը չհամարձակվեց ասել ոչ։ Այս օրինակը կարևոր է նրանով և՛ նրանով , որ փրկվեցին ՀՀ քաղաքացիները, մեր զինվորները և՛ կարևոր է այն կոնտեքստում, որ ցույց է տալիս, որ բազմավեկտոր քաղաքականությունն էֆեկտիվ է։ Նրանք ցույց են տալիս, որ մեզ հետ են, պատրաստ են աջակցել մարդու իրավունքների  պաշտպանության հարցում։ Սա է պատճառը, որ մենք անընդհատ ասում ենք, որ բազմավեկտոր քաղաքականությունը մեզ համար ձեռնտու է։ Թողնել ամեն ինչը Ռուսաստանի ձեռքերում՝  մեծ սխալ է։ Տեսա՞ք ռուսները չկարողացան լուծել գերիների հարցը։ Ինչ-որ մասը բերեցին, բայց ինչ-որ պահից Ադրբեջանը սկսեց նրանց մերժել։ Պատճառները շատ են։ Մենք օգտագործեցինք այլ խաղացողները, այլ բարեկամների ու ստացանք դրական արդյունք։

Ուրեմն իմ կոչն է այս ընտրությունների ժամանակ քվեարկել  այն քաղաքական ուժերին, որոնք կողմնակից են  բազմավեկտոր քաղաքականությանը և մերժել այն ուժերին, ովքեր ասում են՝ Ռուսաստան ու վերջ։

-Այդ ուժերից շատերը դժգոհ էին գերիների վերադարձից, նշում էին ադրբեջանական կողմին տրամադրած քարտեզները, բայց կարծես խնդիրն այն է, որ գերիները վերադարձել են ԱՄՆ-ի ջանքերով։

Ես դժվարանում եմ ասել ինչու են դժգոհում, բայց գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում կան ուժեր, որոնց համար քաղաքացու կյանքն ու իրավունքը կարևոր չէ։ Բանալին այստեղ է։ Ինձ համար ցանկացած քաղաքացու իրավունքները  բարձրագույն արժեք են։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նրա մեջ, որ մենք քարտեզները տվեցինք։ Ասեմ ավելին՝ նույնիսկ եթե  գերիների հարցը  չլիներ, մենք պարտավոր էինք վերադարձնել քարտեզները։ Մենք մարդասպան չենք, Հայաստանը լուրջ ու կարևոր երկիր է։ Մենք հարգում ենք մարդու իրավունքները։ Եթե իսկապես խաղաղություն հաստատվի, ես չեմ ուզում, որ մեր ականների մարդիկ պայթեն ու մեռնեն՝ ով էլ լինի ազգությամբ։ ։Դա պրիմիտիվ շահարկում է։ Քարտեզները ցանկացած դեպքում պետք է տրվեին, մեղավորը Ադրբեջանն է, որ ստեղծեց գերիների հարցը։

-Ձեր դիտարկմամբ՝ ԱՄՆ- ի ու Վրաստանի ջանքերը գերիների հարցով շարունակական կլինե՞ն։

Ես կասկած չունեմ, որ շարունակական կլինի։ Շատ կարևոր է, որ այսօրվա մեր կառավարությունը բաց լինի աշխարհի համար։ Նորից եմ կրկնում՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին քվեարկել հօգուտ այն ուժերի, ովքեր բազմավեկտոր քաղաքականության կողմնակից են և դեմ լինել ցանկացած ուժի, որն ասում է՝ Ռուսաստան ու վերջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում