ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դրական և արդյունավետ է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումը, ինչպես նաև վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում:
«Ես հենց նոր ավարտեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը։ Մենք ունեցել ենք դրական և արդյունավետ հանդիպում»,-նշել է ԱՄՆ նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր թիմերը կշարունակեն մեր քննարկումները, և ես վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև», – հավելել է Բայդենը: